30/04/2015 17:10
Կ. Կույումջյան. Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ծնվել է 9452 երեխա
Հայաստանում 2015թ.-ի առաջին եռամսյակում ծնվել է 9452 երեխա, որոնցից 3 608-ը՝ Երևանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ազգային վիճակագրության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
«Երևանում ծնելիության մակարդակն ավելի բարձր է, քան ընդհանուր միջին հանրապետական թիվը»,- ասաց նա:
Անդրադառնալով մյուս մարզերում ծնելիության մակարդակին՝ Կարինե Կույումջյանը ներկայացրեց վիճակագրություն:
«Նույն՝ առաջին եռամսյակի տվյալներով Արագածոտնում ծնվել է 439 երեխա, 851-ը՝ Արարատում, 795-ը՝ Արմավիրում, 644-ը՝ Գեղարքունիքում, 692-ը՝ Լոռիում, 847-ը՝ Կոտայքում, 763-ը՝ Շիրակում, 348-ը՝ Սյունիքում, 141-ը՝ Վայոց ձորում, 324-ը՝ Տավուշում»,- ասաց բանախոսը:
Նրա խոսքով՝ 2015թ. հունվար-մարտին 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի նվազում` 3.7%-ով.
«Այս եռամսյակի ընթացքում ունեցել ենք 0-4 տարեկան երեխաների մահացության 94 դեպք: Դեպքերի 83%-ը մինչև 1 տարեկան երեխաների մահացություններն են»: