30/04/2015 14:46
Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ԶՈւ ուսումնական կենտրոն
Նախօրեին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները 2015թ. աշխատանքային պլանի համաձայն այցելեցին ՀՀ ԶՈւ «Փամբակ» լեռնային ուսումնական կենտրոն: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
Այցին մասնակցում էին ՀՀ-ում հավատարմագրված Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիտվայի, Վրաստանի, Ղազախստանի, և Լեհաստանի ռազմական կցորդները և վերջիններիս օգնականները:
Այցի ընթացքում զորամասի հրամանատարը կցորդների հետ ճեպազրույց ունեցավ զորամասի վերաբերյալ: Այնուհետև զորամասի հրամանատարի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին զորամասի տարածքում, ծանոթացան զորամասի ստեղծման պատմությանը, լեռնային պատրաստության մեթոդներին ու ծրագրերին, այցելեցին զորամասի դիտակետեր և դիտեցին անձնակազմի ֆիզիկական պատրաստության դասընթացը:
Հանդիպման ավարտին զորամասի հրամանատարը պատասխանեց ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդների հարցերին: