30/04/2015 12:02
Վերջին օրվա ընթացքում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերը բացահայտվել են
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` վերջին օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերը բացահայտվել են։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Բացահայտվել է գողության և խարդախության` 8-ական, դրամանենգության` 3, յուրացման, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: