30/04/2015 15:45
Մաքսիմ Հակոբյանի սպանդանոցում բրուցելոզի տարածումը մենեջմենթի խնդիր է եղել
««Գյուղարտ» ՓԲԸ-ի սպանդանոցում բրուցելոզի տարածումը մենեջմենթեի խնդիր է եղել».- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, անդրադառնալով ապրիլի ամիսն «Գյուղարտ» սպանդանոցում աշխատակցիների վարակման դեպքերին:
Նա նաև չբացառեց, որ բրուցելոզով հիվանդ կենդանի է մուտք գործել սպանդանոց, սակայն միևնույն ժամանակ նշեց, որ դա արգելված չէ, այստեղ խնդիրն այն է, որ անձնակազմը հիգիենայի կանոնները չի պահպանել:
Թեև Հ. Մկրտչյանը վստահեցրեց, որ ստուգումների ժամանակ սպանդանոցում աշխատակիցների արտահագուստ առկա է եղել, սակայն չբացառեց երկրոդական մսեղիքի օգտագործումը, մորթը առանց արտահագուստի և համապատասխան ձեռնոցների կատարումը, որը կարող էր հանգեցնել նման իրավիճակի: Բացի այդ ստուգվել են այն համայնքների համաճարակաբանական իրավիճակը, որտեղից կենդանիները մուտք են գործել սպանդանոց. խախտումներ չեն հայտնաբերել:
Բանախոսը ներկայացրեց 2014 թ-ին «Գյուղարտ» մուտք գործած կենդանիների ուղեկցող փաստաթղթերը` շուրջ 140, որտեղ պատշաճորեն իրազեկվում էր, որ կենդանիներն առողջ են. 2014թ-ի ընթացքում սպանդանոցում մորթվեել է 24 494 մանր եղջերավոր կենդանի:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ սպանդանոցում նաև խոշոր եղջերավոր կենդանիներ են մորթվեել, որը նախատեսված չէ ըստ փաստաթղթերի, Հովհաննես Մկրտչյանը պատասխանեց, որ ՍԱՊԾ-ն նման տեղեկություն չունի:
«Սպանդանոցի աշխատակցիները խախտել են պատշաճ հիգիենայի նորմերը»,- ասաց նա՝ հավելելով, որ հանրապետությունում սպանդանոցների ցանցն ընդլայնվում է և բացատրական աշխատանքներ են տանելու անձնակազմի հետ` նման իրավիճակներից խուսափելու համար:
Իսկ թե ով է մեղավոր, ով ոչ, Հովհաննես Մկարտչյանը ասաց, որ ապրիլի 9-ից գործը քննում է Հայաստանի քննչական ծառայությունը, քրեական գործ է հարուցվել: Նա նաև համոզվածություն հայտնեց, որ մեղավորները կպատժվեն: