01/05/2015 16:31
Եվրամիությունը հայտարարել է, որ չի ճանաչում Արցախի խորհրդարանական ընտրությունները
Եվրամիությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում անցկացվող խորհրդարանական ընտրությունների սահմանադրական և իրավական շրջանակները: Այս մասին այսօր հայտարարել է Եվրոպական միության խոսնակը:
«Այս ընթացակարգերը չեն կարող ուղղորդել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշումը կամ ազդել բանակցային գործընթացի վրա»,- հայտարարել է ԵՄ խոսնակը:
«Եվրամիությունը հետևողականորեն սատարում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի և դրա համանախագահների ջանքերը՝ առաջ շարժվելու ստատուս քվոյից և անցնելու համապարփակ խաղաղ բանակցությունների: Եվրամիությունը պատրաստ է հետագայում էլ աջակցել հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասված է հաղորդագրության մեջ: