04/05/2015 11:23
ԵԽ պատգամավոր. Արցախը գերազանցեց նույնիսկ մի շարք եվրոպական երկրների ընտրությունները
2013թ.-ին մի պետությունում, որը, կարծես թե, Ադրբեջան է կոչվում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Այնտեղ ընտրությունների արդյունքները հրապարակվեցին նույնիսկ մինչև ընտրատեղամասերի բացումն, ու քվերակության օրն ուղղակի օգտագործվեց՝ Ալիևին ավելի շատ տոկոսներով հաղթանակ պարգևելու համար: Նախօրեին Արցախում մենք ոչ մի նման` անգամ մոտ բան չտեսանք: Այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրախորհրդարան-Արցախ բարեկամության խմբի ղեկավար Ֆրենկ Էնգելն, ով ընտրական ամբողջ օրը հետևել է զարգացումներին:
«Այն ընտրական գործընթացը, որ տեսանք երեկ Արցախում, գերազանցեց անգամ շատ եվրոպական երկրներում տեղի ունեցող ընտրությունները»,- ասաց Ֆրենկ Էնգելը՝ ևս մեկ անգամ հիացմունքը հայտնելով կազմակերպվածության ու արցախցիների մասնակցության վերաբերյալ:
Ամփոփելով խոսքը` Եվրախորհրդարան-Արցախ բարեկամության խմբի ղեկավարը ցավ հայտնեց, որ Եվրամիությունն ու մի շարք այլ Եվրապական կառույցներ ընտրություններից օրեր առաջ հայտարարեցին, որ չեն ճանաչում Արցախի խորհրդարանական ընտրությունները: