07/05/2015 09:13
Հացի արտադրության ծավալները նվազել են. Մարդիկ անցել են տնային հացաթխման
«Երևանի հացի գործարանի» սեփականատեր Աշոտ Ավետիսյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասել է, որ վերջին շրջանում իրենց ձեռնարկության արտադրության ծավալները կտրուկ նվազել են, ինչը պահանջարկի անկման հետ է պայմանավորված: «Սևան քաղաքի հացի գործարանն էլ է իմ սեփականությունը, և այնտեղ հացի արտադրության ծավալները 60 տոկոսով նվազել են, մարդիկ անցել են տնային հացաթխման:
Նույն պատկերը նկատում եմ նաև Երևան քաղաքում, որտեղ նույնպես մարդիկ անցել են տնային հացաթխման: Այս կերպ մարդիկ գումար են տնտեսում»,- ասել է Աշոտ Ավետիսյանը: Նա նաև ասել է, որ մարդիկ գումար խնայելու համար սկսել են մեկ օրվա հնության վերադարձի հացերը գնել, որոնք հացթուխները կես գնով են վաճառում: