Սեդա Մելքոնյան. Մոնթեապատ հուշեր. Շուշիի ազատագրման, կարոտի ու որդու մասին

08/05/2015 15:09

Սեդա Մելքոնյան. Մոնթեապատ հուշեր. Շուշիի ազատագրման, կարոտի ու որդու մասին


Մոնթե Մելքոնյանի այրի Սեդա Մելքոնյանը ապրիլին Երևանում էր. հեռավոր ԱՄՆ-ից ժամանել էր մասնակցելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին, քանի որ ամերիկյան նահանգում շատ քիչ հայեր են բնակվում և տևական ժամանակ իրեն մտատանջում էր՝ «ի՞նչ եմ անելու ապրիլի 24-ին» հարցը:

Կարոտ, սեր, մի քանի կյանքին համարժեք հիշողություններ.  Aysor.am-ը զրուցեց Սեդայի հետ այն ամենի մասին, ինչն անտարբեր լսել ուղղակի չի ստացվում:

Շուշիի ազատագրաման մասին
Բոլորը հասկանում էին, թե ինչքան կարևոր է Շուշիի ազատագրումը և Մոնթեն էլ բացառություն չէր: Ու դժբախտաբար Մոնթեն չկարողացավ մասնակցել դրան ու շատ հիասթափված էր: Արկադի Տեր-Թադևոսյանը մտավախություն ուներ, որ հնարավոր է հակահարձակում լինի և խորհուրդ տվեց Մոնթեին մնալ Մարտունիում, որպեսզի այդ դեպքում պատրաստ լինեին դիմակայելու: Բայց իր ջոկատի տղաներից՝ մի քանիսը մասնակցեցին Շուշիի ազատագրմանը, տղաներից մեկը զոհվեց… Ես հանրակացարանում էի ապրում այդ ժամանակ ու հիշում եմ՝ առավոտյան 3-4-ի կողմերը պահակը ինձ արթնացրեց ու ասաց. «Սեդա, քեզ զանգում են»: Վազելով իջա ներքև, Էդիկն էր Բաղդասարյան: Ինքը մասնակիցն էր ազատագրման, հասել էր Լաչին ու ասաց. «Սեդ, Լաչինում ենք»: Շատ հուզված էինք բոլորս: Հետո ես գնացի Արցախ ու Մոնթեի հետ բարձրացանք Շուշի՝ առաջին անգամն էր դա:

Ղազանչեցոց Եկեղեցու մասին
Չգիտեմ, թե վերանորոգումից հետո ինչ եղավ, բայց այն հզորությունը, որ ես  զգացի այդ օրը Ղազանչեցոց եկեղեցում շատ տարօրինակ էր: Մոնթեն ու ես մտանք ներս. Եկեղեցին ամբողջությամբ հողոտ էր, դատարկ արկղեր կային այստեղ ու այնտեղ: Մեր այցի ժամանակ մի տղամարդ սյուներից մեկի ետևում հեկեկում էր ու ակամայից վատ զգացինք, որ խանգարում ենք նրան… հեռացանք այդտեղից: Բայց այդ մթնոլորտը ուղղակի ցնցող, անգամ չեմ կարող բացատրել, թե ինչ  զգացում էր այդ պահին:

Ժիրայր Սեֆիլյանի  ու  ազատամարտիկների մասին
Ես միշտ մտածել եմ, որ եթե մի բան անում ես՝ ակնկալիք դրա դիմաց չպետք է ունենաս, ու Մոնթեի կենսակերպն էլ դա էր: Նույնիսկ Մոնթեից հետո, երբ ինձ հրավիրում են ինչ-որ միջոցառումների կամ իր անվամբ դպրոցի բացման և այլն ու շնորհակալություն հայտնում, ես ինձ նույնիսկ անհարմար եմ զգում, որովհետև այլ կերպ ո'չ ես, ո'չ էլ Մոնթեն չէինք կարող լինել: Այդպես չէին կարող լինել նաև շատ տղաներ, այսինքն՝  «դու»  լինելու համար, երբ քեզ շնորհակալություն են հայտնում, մի քիչ տարօրինակ ես զգում:

Ես Ժիրայրին անգամ չեմ ճանաչել պատերազմի օրերին, բայց  ինչ խոսք՝ ամեն մի զինվոր, որ պատրաստ էր ամեն ինչ մի կողմ դնել՝ ուսում, գործ, ընտանիք և այլն և գնալ շատ մեծ առաջնահերթություն ներկայացնող այդ պատերազմին, իհարկե ամենաբարձր աստիճանի վրա պետք է դրվի` որպես մարդ: Որովհետև այդ առաջնահերթությունը ամեն մարդ չէ, որ գիտակցում էր: Իհարկե, կային տարբեր տեսակի տղաներ, բայց փաստը մնում է այն, որ նրանք գնացին ու շատ բան թողեցին հետևում: Իսկ հիմա այդ չգնահատված լինելը ավելի շատ նաև մեր մեղքն է, որովհետև երբ մեկը իրեն թույլ է տալիս արհամարհել մեր կողքին ապրող ու մեր համար այդչափ զոհողությունների գնացած մարդուն, ինքն էլ պետք է մտածի՝ իսկ ես ի՞նչ եմ անում: Այս մարդիկ են մեզ պահել և մենք պետք է պահանջենք, որպեսզի այդ տղաները գնահատվեն: Ի վերջո, դա պետք է գիտակցենք մենք, հո այդ մարդը չի՞ պահանջելու, որ իրեն լավ վերաբերվեն. այն մարդիկ, ում համար ինքը պայքարել է, նրանք պետք է ապահովեն գնահատված լինելը:

Մարդ, եթե հանցանք չի գործել, չպետք է լինի բանտում: Ամեն մարդ պետք է իրավունք ունենա ասելու, թե ինքն ինչին է հավատում: Անհանդուրժողականությունն ինձ համար անընդունելի է:

Եթե Մոնթեն ողջ լիներ….
Ինձ այդ հարցը շատ են տալիս՝ եթե Մոնթեն ողջ լիներ, ապա ինքն է՞լ կպայքարեր, ինչպե՞ս կվարվեր այսօր: Կարծում եմ, որ նրան սպանած կլինեին, որովհետև Մոնթեն չափազանց սկզբունքային, շատ անկաշառ և ամեն գնով առաջ գնացող տեսակ էր: Մոնթեի երազանքն էր  տեսնել Հայաստանն առանց կաշառակերության ու նա ասում էր, որ մեր պայքարը երբեք չի ավարտվելու, քանի դեռ Նախիջևանը, Ջավախքը մերը չեն: Ու նա այդպիսի մարդ էր, ձեռքերը ծալած չէր նստի ու մի ձև կգտներ պայքարելու համար: Նա անպայման կպայքարեր:

Հերոսի մահը
Մոնթեի մահն էլ բանահյուսության թեմա է դարձել: Ես մեկ բանի եմ հավատում ՝ փաստերին,  ու ես սիրում եմ փաստերով խոսել: Փաստերն ինձ ասում են, որ ասկյարը դիրքավորվել էր անտեսանելի կերպով ու Մոնթեն  գտնվեց այդտեղ: Երկրորդ՝  Մոնթեն գնդակից չի զոհվել. այդ բեկորը, որ Մոնթեին սպանեց, ինձ մոտ է մինչև հիմա, այնպես որ ես չեմ կարող ասել, թե մեկը թաքնված էր ու թիրախից Մոնթեին սպանեց: Իսկ եթե մի օր փաստեր կբացահայտվեն, որ ինչ-որ մեկն ավելի շատ բան գիտի, քան ես այսօր,  ես դրան պատրաստ եմ: Ես չեմ ասում, թե 100 տոկոս այդպես է եղել, բայց ես բոլոր տղաների հետ խոսել եմ, ովքեր Մոնթեի հետ էին, նրանցից երեքն այսօր չկան… ես խոսել եմ անգամ պատանդի հետ ու մինչև հիմա իմ հավաքած տեղեկություններով ես այլ բան չեմ կարող ասել:

Ի՞նչ է ասել Մոնթեն. իրականություն ու հորինվածքներ
Երբեմն լսում եմ, որ մարդիկ հայտարարություններ են անում ու վերագրում դրանք Մոնթեին, անգամ նրանք, որ իրեն երբեք չեն ճանաչել ու չեն տեսել: Առաջին տարիներին ես  դրանից վրդովվում  էի, անգամ մի հոդված լույս տեսավ, որում մեկը պատմում էր, թե ինչպես է Մոնթեն Եռաբլուրում օղի խմել, ծխել, երգել…. Մոնթեն ամենա «ականջ» չունեցող մարդն էր: Նման բաները ինձ իրոք վրդովեցնում էին, բայց շուտով ՝ դժբախտաբար, թե բարեբախտաբար, Մոնթեն դարձավ բանահյուսության հերոս և ամեն մարդ սկսեց իր սկզբունքներին, արժեքներին համահունչ տեսնել Մոնթեին՝ այն, ինչ իրենց համար արժեքավոր էր, նրանք վերագրում էին Մոնթեին և հաճախ դա ընդհանրապես կապ չուներ Մոնթեի հետ: Եվ ինքս ինձ սովորեցրեցի, որ համբերատար լինեմ, պետք է ընդունեմ, որ սա բանահյուսություն է, բայց մյուս կողմից էլ ընդունենք մեր ընտանիքի պատասխանատվությունը և այնպես անենք, որ  Մոնթեի գրածների, նամականու ու արխիվների միջոցով իրականությունը մնա:

Սերը…
Ես 15 տարեկան էի, Մոնթեն՝ 21, երբ եկավ Լիբանան  և ընտրություն պետք է կատարեր Լիբանանի ու Պարսկաստանի միջև՝ ուզում էր հայերեն սովորել, ու մնաց Լիբանանում: Այնպես պատահեց, որ նա ապրեց իմ քրոջ տանը, իսկ նոր տարուն եկան մեր տուն՝ հայկական Այնճար գյուղում: Ես գիտեի, որ մի ամերիկահայ տղա է ապրում քրոջս տանը, բայց չէի հանդիպել նրան. դուռը բացեցի ու այդ հայացքը հիշում եմ՝ մորուքը ցանցառ, ու փայլուն աչքերը երևացին ու նա լայն ժպտաց: Նրան ցույց էի տալիս մեր դպրոցը, գյուղը ու հասկացա, որ Մոնթեն սիրում է ինձ հետ զրուցել, նա էլ աստիճանաբար դարձավ մեր տան անդամի նման, երբ գալիս էր Այնաճր մնում էր մեր տանը: Բայց ոչինչ չասաց:

Մի անգամ դպրոցական էքսկուրսիայի էինք գնացել աղբյուրի մոտ՝ դասընկերներս, ուսուցիչները ու եկավ Մոնթեն: Հիշում եմ՝ ես ջինսերով էի ու սպիտակ շապիկով, մազերս երկար: Եկավ Մոնթեն ու ես շտապեցի բարևել, անգամ ձեռքս պարզեցի, թե՝ «բարև, Մոնթե, ինչպե՞ս ես», բայց նա շատ արագ ինձ փոքրիկ համբույր տվեց շրթունքներիս: Ես երևի կարմրեցի, դե ամբողջ գյուղը այդտեղ էր, իմ դասընկերները... այլ բան չգտա, քան արդարանալ, թե ամերիկայում այդպես է (ծիծաղում է)… Տարիներ անց ինձ ասաց, որ մազերս այնպես էին փայլում, աչքերս էլ մեծ ու սև, որ չդիմացավ:

Հետո ես տեղափոխվեցի Բեյրութ, ապրում էի մյուս քրոջս տանը: Մոնթեն երբեմն այցելում էր, ես նկատում էի այդ խեթ հայացքը, որ շատ ծակող աչքերով ինձ նայում էր, բայց համոզում էի ինքս ինձ, որ ինձ սիրահարված չէ: Բայց մեր առաջին ժամադրությունն այդպես էլ չկայացավ. իմացավ, որ մի ֆիլմ է եկել, որն ուզում եմ  դիտել ու ինքը շտապեց առաջարկել՝ մյուս շաբաթ, երբ գամ՝ կգնանք: Անգամ տոմսեր էր գնել, բայց այդպես էլ չեկավ, իսկ մեկ շաբաթ հետո ինձ ասացին, որ Մոնթեն անհետացել է: Այդպես էլ մեր պաշտոնական ժամադրությունը երբեք տեղի չունեցավ…

Ես տարիներ չգիտեի, թե ինքը որտեղ է, մինչև 1981թ-ին թերթերը գրեցին, որ նա բանտարկվել է Ֆրանսիայում. դրանից հետո էլ իմացանք, որ նա ԱՍԱԼԱ-ի հետ կապեր ունի: Ծնողներս եկան Հայաստան, ես էլ ընդունվեցի այստեղ սովորելու: Բայց արձակուրդներիս մեկի ժամանակ իմացա, որ մի տղա կա, ով կապ ունի հետը և խնդրեցի, որ ինձ ուղեկցի մոտը, տեսնեմ Մոնթեին: Ես չէի սպասում, որ Մոնթեն նման կերպ ինձ կընդունի, առավել ևս, որ շատ մարդիկ կային այդտեղ՝ ամուր գրկեց ու սկսեց արագ-արագ համբուրել դեմքս, աչքերս, հետո անընդհատ համբուրում էր…  Ներկա աղջիկներից մեկը ընկերոջը հարցրեց՝ «նշանա՞ծն է», ու ինձ համար տարօրինակ էր, որ նման կարծիք կարող է լինել, քանի որ ես ոչ մի հուզական բան այդ հանդիպման մեջ չէի դնում: Նա տղա էր, ում պայքարով ես հիանում էի, ու բացի այս՝ ես ենթադրեցի, որ ինքը իր ընկերներին, Այնճարը, հայկական մթնոլորտը այնքան էր կարոտել... ես կապում էի նրան այդ անցյալի հետ:  

Հանդիպումը երկար չտևեց, գնալուց ես իմ երևանյան հանրակացարանի հասցեն տվեցի: Մոնթեն ինձ հինգ նամակ ուղարկեց այդ շրջանում…

Ամուսնություն
Մոնթեի կյանքի ընթացքում ամենածանր օրերը երևի թե 1983-ին էին, երբ ԱՍԱԼԱ-ն բաժանվեց: Նա միջոց գտավ ինձ զանգահարելու ու ասաց, որ ինձ սիրում է…. ու անհետացավ նորից: Ինձ հրամայեց, որ ես անգամ չփորձեմ իրեն գտնել, բայց ինքը ինձ կգտնի: Տարիներ հետո ես իրեն հարցրեցի՝ ինչո՞ւ ինձ զանգահարեցիր ու սեր խոստովանեցիր: Ասաց, որ 95 տոկոսով վստահ էր, որ պետք է սպանվի, բայց մահանալուց առաջ ուզում էր, որ ես իմանայի, որ միակ մարդը, ում հանդեպ ինքը երբևէ որևէ զգացմունք է ունեցել ես եմ:



Տարիներ իրենից լուր չունեի, բայց մի օր նամակ ստացա Մոնթեից, որում նա բացատրում էր, թե ինչ է եղել իր քաղաքական կյանքում և այլն: Նաև գրել էր իր զգացմունքների մասին. իր կյանքում երկու շատ կարևոր հարցեր կան, որոնք ինքը չի կարող իրարից անջատել՝ պայքար Հայաստանի համար և սերն իմ հանդեպ: Ես չգիտեի, ինչ պատասխանեի իրեն ու ասացի, որ մինչև մենք չտեսնվենք, իրեն ոչինչ ասել չեմ կարող, թեև զգում էի, որ հետաքրքրություն բնականաբար ունեմ այդ տարօրինակ մարդու նկատմամբ… Ձերբակալվելուց  երկու օր առաջ ինձ նորից զանգահարեց, ու ես չէի կարողանում այդ ամենը կողք-կողքի դնել՝ ինչպես կարող է մարդ ընդհատակում ապրել ու զգացմունքներ ունենալ ու հույսեր կապել ուրիշ մարդու հետ: Որոշեցի գնալ իրեն տեսնել բանտում, որպեսզի հասկանամ ու… ինքը սկսեց խոսել մեր ամուսնությունից: Եվ եթե ժամանակ ունենայինք, թերևս կամուսնանայինք, բայց ես ընդամենը  քսան օր ունեի այդտեղ, իսկ ֆրանսիացիները առանց երկար-բարակ քաշքշուկի մեզ չէին ամուսնացնի: Ես վերադարձա Հայաստան,  հարազատներիս ասացի, որ կարելի է ասել նշանված եմ և երբ ավարտեցի՝ գնացի Անգլիա ու սպասեցի մինչև ինքը բանտից դուրս գա: Մոնթեին բանտից ուղարկեցին Յեմեն, ուր ես նրան միացա, ու մենք մեզ արդեն ամուսնացած էինք համարում այդ ժամանակվանից՝ թղթերը նշանակություն չունեին:

1989թ-ին Երևանում ընդունվեցի ասպիրանտուրա և դա այն շրջանն էր, երբ այստեղ փոփոխություններ էին տեղի ունենում: Ամեն  անգամ, երբ գալիս էի քննություններ հանձնելու, մնում էի մի քանի ամիս: 1990թ-ի հոկտեմբերի 6-ին Մոնթեն Վարնայից վերջին թռիչքով ժամանեց Երևան, ապրեցինք հանրակացարանում: Մինչ այդ նամակներում անընդհատ խոսում էր հարսանիքի մասին, մեծ հետաքրքրություն ուներ… մեր ընտանիքները եկան և մենք ամուսնացանք 1991թ-ի օգոստոսի 3-ին Գեղարդում:

Արցախյան  ազատամարտ
Մոնթեն շատ էր հոգնում ու ես մի օր հայտարարեցի, որ ամեն ինչ թողնելու եմ Երևանում ու գնալու եմ ապրեմ զորամասում իր հետ: Նա, իհարկե, չհամաձայնվեց, քանի որ ես շարունակում էի սովորել, իսկ բացի այդ՝ մեր դրսի ընկերների հետ կապը ես էի: 

Ազատամարտի հատկապես սկզբում դա շատ կարևոր էր, քանի որ ջոկատները իրենք իրենց համար էին այդ ամենը հայթհայթում: Բայց նա երբեք ինձ չէր ասում, որ ես չպետք է գնամ Արցախ: Ավելին՝ երբ ես վերջապես հասա, նա էլ ուրախացավ ու երբ ասում էին՝ «դու եկել ես հասկացանք, կնիկիդ ինչի՞ ես բերել», արձագանքեց՝ անշուշտ պիտի գար: Ու ուր նա գնում էր, ես կարող էի գնալ, դա երբեք խնդիր չի եղել: Այնքան ագահ էինք դարձել, որ ժամանակը միասին անցկացնենք, որ բացի բարձրաստիճան ժողովներից ամենուր միասին էինք:

Վերջին օրը
Մոնթեն մի անգամ ինձ ասաց՝ մարդ երևի զգում է, որ պետք է մահանա… Արդեն ուղիղ հեռախոսագիծ կար, երբ զանգահարեց ու ասաց, որ ուզում է գալ հանգստանալ: Իմ տարեդարձն էր մոտենում ու պայմանավորվեցինք,  որ պետք է այնպես գնանք արձակուրդ, որ ոչ ոք մեր տեղը չիմանա: Պայմանավորվել էինք, որ պետք է գնանք Վանաձոր երկու շաբաթով, բայց ասաց, որ զորամասում մարդ չկա, չի կարող հենց հիմա գալ: Երկու օրից նորից զանգահարեց, ասաց, որ Քերոլայն Քոքսն է գալու և նա պետք է մնա, բայց առաջարկեց, որ ես նրանց հետ գնամ Արցախ, հետո միասին կվերադառնանք Երևան ու կմեկնենք հանգստանալու: Հետո ասաց՝ «պստիկ գործ մը կա, այդ ալ պիտի ընեմ, այդ պատճառով էլ չեմ կարողանա շուտ գալ»….

Դա հինգշաբթի օրն էր: Շաբաթ օրը մեր մոտիկ մարդու քառասունքն էր, ես այնտեղ էի: Ինձ փնտրել էին «Ղարաբաղ» կոմիտեից, չէին գտել, հետո ամբողջ Երևանում փնտրել էին մեր ընկերներին, բայց ոչ ոք չէր համաձայնվել ինձ տեղյակ պահել, թե ինչ է եղել Մարտունիում  այդ օրը…. Վարջը Հարոյանն ասաց, թեև հենց սկսեց ասել՝ ես արդեն իմացա:

Տարօրինակ է, բայց ես Մոնթեին երբեք վիրավոր չեմ պատկերացրել….

Կյանքն առանց Մոնթեի…
Նման բան չկա, նրա ֆիզիկական բացակայությունը հարաբերական է, քանի որ ինքը չի երևում, բայց Մոնթեն միշտ այստեղ է, ես նրան զգում եմ:



Որդին՝ Սարո-Մոնթեն
Երբ ես մտածում եմ իմ ամուսնության մասին, ապա ես չեմ ամուսնացել մի ամերիկացու հետ իռլանդական ծագումով, այլ ամուսնացել եմ Մոնթեի ընկերոջ  հետ: Ու ինձ թվում է, որ եթե ինքն էլ նույն տեսակի կապ ու կարոտ չունենար Մոնթեի նկատմամբ, ապա մենք երբեք չէինք կարողանա իրար կողքի կանգնել: Եվ դա ինքն էլ է ընդունում: Իսկ մեր որդին դա պարգև էր ինձ, հավանական է, որ Մոնթեից: Որդիս շատ լավ գիտի Մոնթեն ով է և ինձ ասում է՝ մամ, այնքա՜ն կուզի իրեն հանդիպել:  Ասում եմ՝ սիրելիս, դա անկարելիություն է, որովհետև երբևիցէ այդպիսի բան չէր կարող լինել:



Սարոն 13 տարեկան է և այն տարիքում է, որ հայրը իրեն պատմում է իր 13 տարեկանի մասին և այդ բոլոր պատմությունները կապված են Մոնթեի հետ: Մոնթեի հայրը ինձ միշտ ասում էր, որ ես ամուսնացել եմ իր մյուս որդու հետ, որովհետև Ջոլը ավելի շատ ժամանակ անցկացրել է Մելքոնյանների տանը, քան սեփական ընտանիքում: Իր ընտանիքում ամեն ինչ կարգավորված էր՝ հայրը զինվորական էր, իսկ Մելքոնյանների տանը ամեն ինչ հայավարի՝ գոռալով, վազվզելով  և այլն: Եվ դա նրան շատ դուր էր գալիս:

Սարո-Մոնթեն արդեն շատ հարցեր է տալիս և մենք նրան երբեք չենք ստում: Ինքը շատ բան գիտի Մոնթեի մասին ու շատ սիրում է նրան: Կանչում է կնքահայր Մոնթե, թեև իրական կնքահայրը Մարգարն է, Մոնթեի եղբայրը:

Անունն էլ պատահական չէ. երբ Մոնթեն Պարսկաստանում էր, իր ընկերները անունը թարգմանել էին և իրեն կանչում էին Սարո: Երբ նոր էինք ծանթոացել, ասաց, որ իրեն կանչում են Սարո, թեև Լիբանանում Մոնթե անունը չէինք լսել, բայց Մոնթեն միանգամից մնաց: Հետո, երբ նամակներում գրում էր  մեր ունենալիք երեխաների մասին, ասում էր, որ մեր որդու անունը լինելու է Սարո, իսկ դստեր անունը Սիրան…  Իմ որդու անվանակոչման առումով երբեք հարց չծագեց՝ նա պետք է լիներ Սարո…
 

Հեղինակ՝ Լիա Խոջոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:29 Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան Այսօր, 14:52 Ելնելով անվտանգային անհրաժեշտությունից՝ Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է․ ԱԱԾ Այսօր, 14:47 Մեր պարտականությունն է գնալ և կիրանցեցիների կողքին լինել, թուրքահպատակ քաղաքականություն են վարում․ Աննա Գրիգորյան (Տեսանյութ) Այսօր, 14:27 Մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. ոստիկանապետը՝ արցախցի լրագրողին Այսօր, 14:05 Հրահրում եք, որ բախում լինի՞․ Լարված իրավիճակ՝ Կիրանցում Այսօր, 13:29 Ցո՛ւյց տվեք հրամանը․ ընդդիմադիր պատգամավորների մուտքը Կիրանց արգելում են․ ուղիղ Այսօր, 13:20 «Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով»․ Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Աննա եկեղեցում Այսօր, 13:07 «Դիտմա՞մբ ես եկել»․ միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին Այսօր, 12:44 Վահագն Չախալյանը ազատության մեջ է Այսօր, 12:38 Խուլիգանություն՝ Մ. Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ մասնակիցները դպրոցի անչափահաս սաներ են և ցուցարարներ Այսօր, 12:31 Հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվել են պլանով նախատեսված միջոցառումները․ ՀՀ ՊՆ Այսօր, 12:11 Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին (168.am) Այսօր, 11:45 Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն Թորոսյան Այսօր, 11:26 Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը Այսօր, 11:06 Լույս չի լինի Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում Այսօր, 10:56 Սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը մայիսի 20-23-ին աստիճանաբար կբարձրանա Այսօր, 10:51 Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Այսօր, 10:43 Ավտովթար Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ Այսօր, 10:25 Հանրապետությունում կա փակ ավտոճանապարհ 18/05/2024 22:19 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Էդգար Ղազարյանն ու Լուսինե Հարոյանն են 18/05/2024 21:55 «Էդպես ասաց, նայեց դեմքիս, թողեց, գնաց»․ Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (Տեսանյութ) 18/05/2024 21:27 «Անընդունելի է»․ Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին՝ Աշոտյանին, Ասլանյանին, Մալյանին, Սամսոնյանին, Սաղաթելյանին, մյուսներին 18/05/2024 21:09 Գնե՛լ Սանոսյան, դու ուղղակի քմահաճույքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախոս է 18/05/2024 20:55 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, փորձագետ կոչվածներ, ծախու գրչակներ, ֆեյք-մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, դե խոսեք, տղամա՞րդ չեք․ Հազիվ հարձակվում եք էս ժողովրդի վրա 18/05/2024 20:37 Հստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան 18/05/2024 20:17 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետ 18/05/2024 20:02 Մի շարք ոստիկաններ անչափահասների ծնողներին սպառնալիքներ են հնչեցրել՝ կապված նրանց երեխաների հետ․ Փաստաբանն զգուշացրեց․ «Խելքներդ գլուխներդ հավաքեք, ամեն ինչ արձանագրվում է» 18/05/2024 19:44 Քաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեց 18/05/2024 19:26 Ուկրաինայում և Գազայի հատվածում պատերազմ չէր լինի, եթե ԱՄՆ-ում իշխանության ղեկին «հիմար մարդիկ» չլինեին․ Թրամփ 18/05/2024 19:07 Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին․ Նոյեմբերյանի համայնքապետ (168.am) 18/05/2024 18:56 35-40 տարեկան տղամարդը ռեստորանային համալիրի տանիքից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել 18/05/2024 18:45 Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն Աշոտյան 18/05/2024 18:29 Սև ծովում նավ է խորտակվել 18/05/2024 18:14 Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան 18/05/2024 17:57 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 18/05/2024 17:44 Մեր երկրում իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Արբազան կոչվեր․ Արմեն Աշոտյան 18/05/2024 17:29 Գիտեմ՝ պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է․ ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել․ այն մարդկանց, որոնք մեզ զրպարտել են, պատասխանատվության ենթարկեք․ Բագրատ Սրբազան 18/05/2024 17:15 «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ Ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ 18/05/2024 17:06 Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում 18/05/2024 16:53 Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան 18/05/2024 16:42 Վերահաստատվել է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին 18/05/2024 16:30 Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից 18/05/2024 16:17 Հակառակորդի կամքն են կատարում․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասին 18/05/2024 16:02 Պատրաստ եմ անդրադառնալ Պետրոսի ցանկացած հարցադրմանը՝ անգամ ՔԿՀ-ից, եթե նա ունենա բավարար կամք և խիզախություն՝ ինձ եթեր տրամադրելու և այն առանց մոնտաժի ցուցադրելու․ Արմեն Աշոտյան 18/05/2024 15:46 Սրբազանն առաջարկեց՝ Կիրանց արվեստագետների խումբ գնա 18/05/2024 15:41 Ավտովթար` Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 18/05/2024 15:28 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին՝ դարձել է նույն դևը. Իշխան Գևորգյան 18/05/2024 15:22 Հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից կասկածյալն անցակետի մոտ բռնվել է 18/05/2024 15:13 Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը․ Լուսանկարներ 18/05/2024 15:09 Ս.Թ.-ն նախնական համաձայնության գալով Մ.Ս.-ի հետ, Գյումրում հանդիպել է վերջինիս հետ և 2800 ԱՄՆ դոլարով գնել հրազեններ․ ՊՆ (Տեսանյութ) 18/05/2024 15:00 Շատերի համար ընկալելի չի, թե էս արքեպիսկոպոսը փողոցներում ինչու է թրև գալիս, բայց ես այդ կոչումին ու ձայնին եմ ականջալուր եղել․ Սրբազան 18/05/2024 14:36 Շարժումը հաջողության կհասնի, եթե նախկինում իշխած ուժերը քաղաքական իմաստով քաշվեն մի կողմ․ Խաժակյան (Տեսանյութ) 18/05/2024 14:25 Ես չեմ տեսել այսքան կոնսենսուսային դրսևորում, որքան տեսա Սրբազանի հետ հանդիպմանը. Մամիջանյան (Տեսանյութ) 18/05/2024 14:18 Նիկոլը թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց՝ Տավուշով Լոռի մտնելու․ Վրթանեսյան 18/05/2024 13:57 Պարոն Ղալումյանն ասեց՝ դուք ցույց եք արել, Բաքուն տեսավ, որ ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել․ Կիրանցեցի 18/05/2024 13:48 Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն է քննարկել 18/05/2024 13:32 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ «Ազատություն» 18/05/2024 13:28 «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով 18/05/2024 13:16 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 18/05/2024 13:07 Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն 18/05/2024 13:01 Փողոցի ճնշմամբ՝ անցումային ղեկավարի թեկնածու պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանցը՝ քաղաքական ուժերի կոնսենսուսի մասին 18/05/2024 12:39 Կիրանցում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿ 18/05/2024 12:33 Ճանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներին 18/05/2024 12:23 Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչը հակադարձում է վարչապետի աշխատակազմին 18/05/2024 12:15 Մարզպետն ու սահմանապահ զորքեը գնացել են Կիրանց՝ տրակտորով դելիմիտացիայի աշխատանքներ անելու, բայց գյուղացիները չեն թողել 18/05/2024 12:09 Պետք է ձևավորվի քաղաքական նոր մշակույթ, այստեղից է կախված՝ կլինի հակադրման, մերժման, թե համագործակցության և հարատևման մշակույթ․ Պետրոսյան 18/05/2024 11:50 Համարում ենք, որ այս փուլում Սրբազանը համախմբմանն ուղղված միակ հնարավորությունն է․ Առաքելյան 18/05/2024 11:41 Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում գտնվող խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա, և ամեն ինչ պետք է լինի իրավական ճանապարհով․ Սրբազան 18/05/2024 11:34 ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից․ ահազանգ 18/05/2024 11:21 Կյանքի օրինաչափություն է՝ հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում․ Բագրատ Սրբազանը՝ նախկին նախագահների հետ հանդիպման մասին 18/05/2024 11:10 Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին, Սահմանադրության արգելքը հաղթահարելի խոչընդոտ է․ Հարությունյան (Տեսանյութ) 18/05/2024 10:50 Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումների հետևանքով Ադրբեջանն արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը․ Թյուրքագետ 18/05/2024 10:46 Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի և Կատարի խորհրդարանի փոխխոսնակի հետ 18/05/2024 10:40 Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին 18/05/2024 10:27 Թալինի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից ու հայտնվել դաշտամիջյան մասում․ կա զոհ և տուժած 18/05/2024 10:22 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իր առաջնահերթությունների հարցում․ Աբրահամյան 18/05/2024 10:11 Բողոքի ակցիաներին մասնակցող «Ազատազէնի» ձերբակալված 5 անդամներն ազատ են արձակվել. Փաստաբան 18/05/2024 10:09 «Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ 18/05/2024 10:08 «Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների 18/05/2024 10:05 «Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է՝ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է 18/05/2024 10:03 «Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ 18/05/2024 10:02 «Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել 18/05/2024 10:01 «Փաստ». Ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը» ՆԳ փոխնախարար Արփի Սարգսյանն է ստանձնել 18/05/2024 09:56 «Ժողովուրդ». «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին 18/05/2024 09:54 «Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին 18/05/2024 09:52 «Փաստ». Սրբազանը չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ 18/05/2024 09:50 «Ժողովուրդ». ՊՆ-ն հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններո՞վ է «կաշառում» գնդապետներին 18/05/2024 09:49 «Հրապարակ». Ինչ պահանջներ են ներկայացրել քաղաքական որոշ ուժեր Բագրատ Սրբազանին 17/05/2024 23:14 Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ է 17/05/2024 23:00 «Ես հրապարակավ զգուշացրել էի»․ Պուտինը հայտարարել է, որ ի պատասխան Ուկրաինայի կողմից Բելգորոդի գնդակոծման, Խարկովի ուղղությունը սանիտարական գոտու է վերածվելու 17/05/2024 22:46 ԵԽ-ն ընդունել է արհեստական ինտելեկտի կիրառումը կանոնակարգող համաձայնագիրը․ Այն չպետք է օգտագործվի ժողովրդավարական ինստիտուտները խարխլելու համար 17/05/2024 22:33 Փամբակ գետում տղամարդու դի է հայտնաբերվել 17/05/2024 22:21 Ժառանգական մաշկախտ. Ի՞նչ անել 17/05/2024 22:09 Ալմաթիում Բայրամովի հետ հանդիպման մանրամասները Միրզոյանը ներկայացրել է Գերմանիայի արտգործնախարարին 17/05/2024 21:58 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 18-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 17/05/2024 21:47 «Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ Սարգսյան («Հրապարակ») 17/05/2024 21:27 «Ով համբերեսցէ՝ իսպառ նա կեցցէ»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ ուրիշ տարբերակ չունենք՝ բացի հաղթանակը 17/05/2024 21:09 Մհե՛ր Գրիգորյան, ինչպե՞ս եք կարողանում գլուխը հանգիստ բարձին դնել․ Դարձել եք հակապետական այս ամբողջ գործընթացն իրականացնողը, հրաժարվե՛ք, Ձեր գլխին է ջարդվելու ամբողջը 17/05/2024 20:52 «Վահե Ղազարյան, ուշադիր լսեք․ մի՛ արեք․ Ուղիղ ասում եմ՝ հանցագործություն եք անում»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց ՆԳ նախարարին 17/05/2024 20:35 «Այնքան ուրախ եմ, որ իմ փոքր որդին ծածանում է եզդիական դրոշը՝ այս պայքարում ու հաղթանակում»․ Եզդի հանրային գործիչ Այսեր Իսայան

Տվյալ բաժնի վերջին նյութերը