14/05/2015 10:40
Ամբերդի տարածքում կայծակից քաղաքացի է մահացել
Նախօրեին ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ամբերդ պատմամշակութային համալիրի տարածքում հայտնաբերվել է Ա. Ա.-ի (ծնվ.1991թ.) կայծակահարված դին, իսկ երկու անձը չպարզված քաղաքացի շտապօգնության աշխատակիցների կողմից ստանալով համապատասխան բուժօգնություն՝ հեռացել են տարածքից:
Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնից: