19/05/2015 17:43
Բակո Սահակյանը այցելել է Փարիզում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այցելել է Փարիզի քաղաքապետարանում 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես: Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Արցախի նախագահ Սահակյանը կարևորել է նման ցուցահանդեսների կազմակերպումը՝ նշելով, որ դրանք Մեծ եղեռնը համայն աշխարհին ներկայացնելու, այն ճանաչելու ու դատապարտելու ազդեցիկ միջոց են և նոր ցեղասպանությունները կանխելու յուրահատուկ պատգամ: