29/05/2015 14:23
Եթե մենք չենք մասնակցում բողոքի ակցիաներին, դա չի նշանակում, որ էնեկտրաէներգիայի հարցը մեզ չի հետաքրքրում. Վահրամ Բաղդասարյան
Հաջորդ շաբաթ էլեկտրաէներգիայի սակագնի հարցով ՀՀԿ խմբակցությունը քննարկում կանցկացնի: ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ քննարկմանը կհրավիրվեն էներգետիկայի համար պատասխանատու պետական գերատեսչությունների առաջին դեմքերը:
«Իհարկե, քննարկումը չի լինի միակողմանի: Մենք կներկայացնենք նաև մեր փաստարկները, նաև կբանավիճենք, ինչո՞ւ ոչ»,- նշեց պատգամավորը:
Նրա համոզմամբ՝ հարցին լուծում գտնելու համար քննարկումներն ավելի արդյունավետ են, քան փողոցներում բողոքի ակցիաներ նախաձեռնելը: «Եթե մենք չենք մասնակցում բողոքի ակցիաներին, դա չի նշանակում, որ էնեկտրաէներգիայի հարցը մեզ չի հետաքրքրում կամ հուզում: Պարզապես անհանգստանալ՝ չի նշանակում դուրս գալ փողոց և բղավել»,- հավելեց Բաղդասարյանը: