23/06/2015 12:08
«Ալյանս». Արդար պահանջով հանդես եկող քաղաքացիների նկատմամբ կոպիտ ուժի, բռնության ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ իշխանությունը
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը խիստ դատապարտում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող մեր քաղաքացիների նկատմամբ տեղի ունեցած բռնությունները: Այս մասին հայտնում են «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչությունից:
«Իշխանության կողմից՝ չափազանց արդար պահանջներով հանդես եկող քաղաքացիների նկատմամբ կոպիտ ուժի, բռնության ու ապoրինի գործողությունների դրսևորման ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ իշխանությունը:
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր ակտիվիստներին, և պատասխանատվության ենթարկել քաղաքացիների, ակցիայի մասնակիցների ու լրագրողների նկատմամբ բռնություններ ու ապօրինություններ թույլ տված բոլորին»,- ասված է «Ալյանսի» հայտարարության մեջ: