23/06/2015 11:44
Բերման ենթարկված ցուցարարներից մեկին գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց
Քիչ առաջ Մալաթիայի ոստիկանության բաժնից գանգուղեղային վնասվածքի կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխվեց «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխվեց այսօր լուսադեմին բերման ենթարկված քաղաքացի Վահրամ Մուշեղյանը:
Aysor.am-ի հետ զրույցում հիվանդանոցից տեղեկացրին, որ Վահրամ Մուշեղյանը 35 տարեկան է և այժմ անցնում է համալիր հետազոտություն.
«Դեռևս չենք կարող գնահատել նրա վիճակը: Կասկածվում է գանգուղեղային վնասվածք»,- ասացին հիվանանոցից:
Նշենք, որ առավոտյան Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարներին ջրցան մեքենայով ցրելուց հետո ոստիակնության տարբեր բաժիններ են բերման ենթարկվել 237 քաղաքացիներ, որոնցից շատերը այնուհետև տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: