23/06/2015 12:16
Ինչո՞ւ քաղաքական ուժերը ցուցարարների հետ չէին. Ա. Աշոտյան
Ցուցարարներն առաջնորդ չունեցան և ես չգիտեմ, թե ինչու քաղաքական ուժերը այնտեղ չէին: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով առավոտյան Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին:
«Ցավում եմ, որ եղան տուժածներ, այդ թվում` լրագրողներ: Լրագրողների աշխատանքը ծանր աշխատանք է` լինել իրադարձությունների էպիկենտրոնում և փորձել միջից տալ օպերատիվ լրահոս: Միշտ չէ, որ դա անվտանգ է… բոլորին մաղթում եմ շուտափույտ առողջություն»,- նշեց նա:
Ա.Աշոտյանը կարծիք հայտնեց, որ բոլորս պետք է փաստենք, որ ոստիկանությունը բարձր մակարդակով գործողություն է իրականացրել և մինչև այդ շատ համբերատար աշխատել է երիտասարդների հետ: Որպես արդյունք` արյունոտ Հայաստանում չենք արթնացել այսօր.
«Այդ երիտասարդների ճնշող մեծամասնությունն ինձ վրա շատ արդար և ազատ մարդկանց տպավորություն թողեցին»,- ասաց նա` ցավով հավելելով, որ նրանք իրենց մեջ այդպես էլ չկարողացան ընտրել ճանապարհ, որպեսզի այդ ցասումը ինստիտուտցիոնալ դարձնեն.
«Նրանք առաջնորդ չունեցան: Եվ ես չգիտեմ, թե ինչու քաղաքական ուժերը այնտեղ չէին»: