24/06/2015 18:07
Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում կառուցվող եկեղեցու շինհրապարակ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի շինհրապարակ և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին:Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:
Բակո Սահակյանը հատուկ ընդգծել է եկեղեցու շրջակայքի բարեկարգման անհրաժեշտությունը՝ այն կարևորելով ֆունկցիոնալ և էսթետիկ տեսանկյուններից:
Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: