26/06/2015 18:57
Արմեն Մուրադյան. Երկիր մտնող բոոլոր դեղերը պետք է վերահսկվեն. սկզբունքն անվտանգությունն է
Դեղ արտադրող և ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հերթական հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեկ է, որ նմանատիպ խորհրդակցություններն արդյունավետ են, ինչը հնարավորություն է տալիս բարձրաձայնել ոլորտում առակա խնդիրները և համատեղ գտնել լուծման ուղիներ: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ մամուլի ծառայությունից:
Նախարարին ներկայացվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում իրականացված ենթաօրենսդրական ակտերի ու նորմատիվների, նոր կանոնակարգերի նույնականացման գործընթացը։ Քննարկվել են նաև սննդային հավելումների ներմուծմանն առնչվող խնդիրները:
«Ակադեմիկոս Է.Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրենին ՀՀ առողջապահության նախարարը հանձնարարել է սեղմ ժամկետում կարգավորել սննդային հավելումների ներմուծման գործընթացը` այն առավել մատչելի դարձնելով:
«Մեր խնդիրն է, որ երկիր մտնող բոլոր դեղերը վերահսկվեն. սկզբունքը` անվտանգությունն է», - ընդգծել է Արմեն Մուրադյանը:
Անդրադառնալով դեղերի գներին նվազմանը` ՀՀ առողջապահության նախարարը դեղ արտադրող և ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարներին հորդորեցլ է կրկին վերանայել ներմուծվող դեղերի գները: