26/06/2015 19:23
Հունիսի 30-ին Արցախի ԱԺ-ում արտահերթ նստաշրջան կգումարվի
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԺ մամուլի ծառայությունից:
Քննարկվել են նախորդ գումարման խորհրդարանից մնացած և առաջին նստաշրջանից հետո Ազգային ժողով մուտք գործած օրենսդրական նախաձեռնությունների պատրաստվածության հարցերը:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները և ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 86-րդ հոդվածով` խորհրդարանի նախագահը ստորագրել է որոշում` 2015 թվականի հունիսի 30-ին` ժամը 11:00-ին, կառավարության նախաձեռնությամբ, արտահերթ նստաշրջան գումարելու մասին: