26/06/2015 23:50
Շարմազանով. Ես չեմ այն պաշտոնյան, որ պետք է այդ մասին հայտարարի
Եթե հանրապետության նախագահը առաջարկել է ռուսական կողմին իրականացնել աուդիտ այդ ընկերությունում, ապա դա նշանակում է, որ դրա անհրաժեշտությունը կա: Ամեն ինչ պետք է լինի բաց և թափանցիկ: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` արձագանքելով հարցին, թե արդյոք նոր աուդիտ անցկացնելու անհրաժեշտությունը նշանակում է, որ նախորդ աուդիտը, որի տվյալների վրա էլ որոշում կայացվեց թանկացնել էլէներգիայի սակագինը, արժանահավատ չի:
Հիշեցնենք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպմանը հայտարարել է, թե ճիշտ կլիներ, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հարցին` այսինքն սա նշանակում է, որ էներգիայի սակագնի թանկացման որոշումը կասեցվո՞ւ է, Է. Շարմազնովը խորհրդավոր պատասխան տվեց.
«Ես չեմ այն պաշտոնյան, ով պետք է այդ մասին հայտարարի»: Նա ավելացրեց, որ ԳՄ-ն այն մարմինը չէ, որ դրանով զբաղվում է, կա հատուկ մարմին: Եվ սա պրոցեսի սկիզն է:
ՀՀԿ-ական գործիչը հայտարարեց` էներգետիկ անվանգության հարցերը կարևոր են ՀՀ իշխանությունների համար և խնդիրը ոչ թե վեց-յոթ դրամն է: ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են, որ էներգետիկ անվտանգությունը առողջացվի.
«Որևէ մեկս չենք ցանանում թանկացում` եթե դա լիներ ցանկությունների դաշտից: Խնդիրը ավելի գլոբալ է: Վերահաստատում եմ, որ չարաշահումների մասին չէ խոսքը, յոթ դրամի մեջ որևէ չարաշահում ներառված չէ, այն օբյեկտիվ է»,- ասաց նա` ավելացնելով, որ այս հարցըմեկ օրվա, երկու օրվա լուծվելիք չէ:
Է. Շարմազանովը ասաց նաև, որ հարգալից են վերաբերում ցույցերին, այնտեղ «մեր քաղաացիներն են»:
Կառավարության ներկայացրծ թվերը, կրկնեց նա, օբյեկտիվ են, բայց սա չի նշանակում, թե այլ ճանապարհ չպետք է գտնվի: