26/06/2015 23:00
Աուդիտի անցկացումն ուշացած է, մեր պահանջներն՝ անփոփոխ. Վաղինակ Շուշանյան
Բաղրամյան պողոտայում շարունակվում է արդեն չորրորդ օրն ընթացող բողոքի ակցիան՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման:
Ինչպես հայտնի դարձավ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Հայաստանի բաշխիչ ցանցեր փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ աուդիտ կանցկացվի: Սակայն Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին չի գոհացնում այս որոշումը:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն ուշացած է համարում այս որոշումը:
«Մեր պահանջները չեն փոխվել, մենք պահանջում ենք, որ դրանք կատարվեն»,- ասաց նա:
Վ. Շուշանյանը վստահ է, որ աուդիտի անցկացման որոշման վրա ազդեց նաև իրենց պայքարը:
Հարցին, թե որքա՞ն կարող է շարունակվել Բաղրամյան պողոտայում իրենց նստացույցը, Շուշանյանն ասաց, որ այս փողոցում են Նախագահի նստավայրն ու Ազգային ժողովը, հետևաբար երկար փակ լինել չի կարող, և իշխանությունները քայլ կկատարեն: