26/06/2015 16:50
Մ. Սարգսյան. Մեզ համար մեկ է՝ այդ հրամանը տվել է Պուտինը, թե Օբաման
Մեզ համար մեկ է՝ այդ հրամանը տվել է Պուտինը, Օբաման, թե եվրոպական երկրներից որևէ մեկի առաջնորդը: Մեր խնդիրը Հայաստանի Հանրապետության իշխանության հետ է՝ իրականացնել պատշաճ կառավարում, պատշաճ վերահսկում ՀԷՑ-ի հանդեպ»,- Facebook-յան ասուլիսում այս մասին հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսին Սարգսյանը՝ ավելացնելով, որ որքան էլ պնդեն ու այս ամենը կապեն Ռուսաստանի հետ, այդուհանդերձ «եթե մեր մարմինները իրենց տեղում լինեն ու արձանագրեն բոլոր խախտումները, խնդիր չի լինի»:
«Ի վերջո ՀԷՑ-ը մեր երկրում է, կարող են կանխել այդ ապօրինությունները: Միանշանակ կարող են: Եվ ես չէի ցանկանա պատասխանատվությունը բարդել մեկ այլ երկրի ղեկավարի վրա»,- ասաց նա:
Նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, որ իրենց խնդիրը մեր երկրի իշխանություններն են ավելացրեց.
«Իսկ եթե մեր իշխանությունները ունեն իշխանություններ, ապա ֆեոդալական հասարակարգերից օրինակ բերեմ. «Իմ վասալի վասալը իմ վասալը չէ»: Այսքանը»,- շեշտեց նա: