26/06/2015 20:33
ԼՂՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ՀՀ դերակատարությունը
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի նորընտիր փոխնախագահ Վահրամ Բալայանին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ Ազգային ժողովում ԼՂՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից, զրուցակիցները քննարկել են երկու երկրների հարաբերություններին, մասնավորապես՝ միջխորհրդարանական կապերին վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը՝ զարգացնելու և սերտացնելու համար միջխորհրդարանական կապերը:
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին, Էդուարդ Շարմազանովը վերահաստատել է, որ ԼՂ հիմնահարցի կարգավորումը Հայաստանը տեսնում է բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով: Նա կարևորել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը բանակցային գործընթացում: Էդուարդ Շարմազանովը նաև հավելել է, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի:
Իր հերթին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ՀՀ դերակատարությունը: