Լ. Գալստյան. Անփորձ երիտասարդությունն է այսօր փողոցի առաջին գծում, նրանց տեր պետք է կանգնել

01/07/2015 18:41

Լ. Գալստյան. Անփորձ երիտասարդությունն է այսօր փողոցի առաջին գծում, նրանց տեր պետք է կանգնել


Վերջին իրադարձությունների մասին Aysor.am-ը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի հետ:

-Տիկին Գալստյան, Բաղրամյանում շարունակվում է բողոքի ակցիան, որը, կարծես, նոր փուլ է թևակոխել ու արդեն իսկ ավելի հաճախ կապվում քաղաքականության հետ: Ինչպիսի՞ն է պայքարն ըստ Ձեզ, պարունակո՞ւմ է այն քաղաքականության նշույլներ:

-Հայտարարությունները, թե սա քաղաքական պայքար չէ կամ չի կարելի  գործընթացը քաղաքականացնել, մոլորություն է։ Հանրային կյանքի որևէ ոլորտին վերաբերող խնդիր ինքնին քաղաքական է, էլ չեմ խոսում ռազմավարական նշանակություն ունեցող Բաղրամյան պողոտայի 10 օրյա բարիկադը։ Սա մաքուր քաղաքականություն է՝ սոցիալ-տնտեսական բաղադրիչ-առիթով։ Հայաստանում «քաղաքականությունը»  և այն իրականացնողները այնքան վարկաբեկված արժեքներ են, որ այս շարժման առաջնորդները  «քաղաքականություն» եզրը հնարավորինս օտարում են իրենցից։  Սրանից  իհարկե բովանդակությունը չի փոխվում…
Քաղաքական միջավայրն ու ինստիտուտներն այնքան վարկաբեկված են, անպտուղ ու իներտ, որ միանգամից հազարավորների շարժում է ծնվում, որոնց առաջնորդներին նույնիսկ  դեմքով չգիտենք։

Ինչ վերաբերում է հոռետեսությանը, ապա նույնիսկ այսօր, այս փսորած վիճակում, հաջողություններ այնուամենայնիվ ունենք. Աուդիտ, մոսկովյան անդրադարձ, միջազգային լրահոս, կառավարության որոշում, փոխհատուցման այլընտրանք…  սրանք  քաղաքական արդյունք-հետևանքներ են, ինչին չկարողացան հասնել խորհրդարանական ուժերը։

Նաև դասեր պետք է քաղենք այս ամենից: Երբ անփորձ երիտասարդները 40 աստիճան արևի ու ջրցանի ճնշման տակ  կարողանում են այսպիսի ձնագունդ  ստեղծել՝ սա արդեն ինքնին երևույթ է: Քաղաքական շատ ուժերն էլ պետք է հետևություններ անեն. թե այդ ինչպես եղավ, որ այդքան քաղաքական ուժ  ու մտավորական  ընդամենը պատ հանդիսացան: Բառիս  բուն իմաստով միայն պատի դերակատարություն ունեցավ, ուրիշ ոչինչ: Ինչպես եղավ, որ Հաստանում ստեղծվեց  մի վիճակ, երբ քաղաքական գործընթացները քաղաքական կառույցներից դուրս են ծավալվում:

Չի կարելի ասել, թե այս շարժումը ի սկզբան քաղաքական չէր միայն այն պատճառով, թե քաղաքական մեզ հայտնի դեմքեր այնտեղ չկային: Ի վերջո, սա խորը քաղաքական ցնցում էր՝ ուղղված նախևառաջ քաղաքական համակարգին, երբ  ժողովուրդը  պետական, ինստիտուցիոնալ որոշման հետ  հույս այլևս չի կապում և չի հավատում …

-Բայց  այսպես մինչև  ո՞ւր, ի վերջո Բաղրամյանն անվերջ փակ պահել հնարավոր չէ, արդյոք փակուղային իրավիճակ չի ստեղծվել:

-Տեսանելի է՝ իրենց մեջ էլ պատասխան չկա այս հարցին,  սխալներ են թույլ տալիս, փորձառության պակաս ունեն, խնդիրներն ու անելիքները պողոտայում են ձևավորվում:  Սա նաև մեր բոլորի ցավն է, նույնիսկ ողբերգությունը, մենակ են երիտասարդները՝ համակարգից խաբված, հեղինակությունների սովի միջավայրում…

Երբ երկրի նախագահը հրավիրում է հանդիպման ու չեն գնում,  չեն գիտակցում, որ նախագահը այդպիսով լեգիտիմացնում էր իրենց: Չգիտակցեցին, որ դա լեգիտիմացում էր: Գնայիք, էլի, գնայիք և ասեիք՝ սա է պահանջը, կասեցնել որոշումը:

-Ցուցարարների միջև պառակտում եղավ նախագահի հայտարարությունից հետո: Ինչո՞ւ այդպես ստացվեց, միայն պատասխանատվության բեռն էր, որ ազդեց նրանց որոշումների ու քայլերի վրա:

-Անկեղծ ասած՝  և մեծ հիացմունք ունեմ այդ երիտասարդների նկատմամբ, և կարեկցանք,  ինչ-որ պահի  անտերության ու պատասխանատվության բեռից ընկրկեցին, կուչ եկան հնարավոր արյան վախից … Վերջին հաշվով մենք մարտի 1-ի ցավ-հիշողություն ունենք, այն մեր բոլորիս մեջ զանգ է հնչեցնում։  Նրանք  շատ լավ գիտեն պետական մուրճի ու ջրի նաև հակառակ կողմը: Բայց խելամիտ իշխանությունը չի ոչնչացնի, թևաթափ չի անի այս երիտասարդությանը։
Ի վերջո երկիրը, որպես վարչական տարածք, ոչինչ է, եթե չի հենվում պահանջատեր  ու իրավագիտակից, տիրոջ պատասխանատվությամբ հասարակության վրա:

Մի լավ պաստառ կար Բաղրամյանում՝ «ինչքան ջրեք՝ կաճենք»: Իշխանությունը պետք է հենվի այս տեսակի, այս ազնիվ, պայքարող, տեր կանգնող տեսակի վրա։  Մեր ժամանակների հանրային հոգեբանական ամենալուրջ  խնդիրը տիրոջ կորուստն է՝ թե մեր ներքին տիրոջն ենք կորցրել, թե ինտիտուցիոնալ տիրոջը: Ես հույս ունեմ, որ իշխանությունը կհասկանա, որ այս նոր հույսի ծիլերը ջարդելով ինքը պետության հեռանկարն է մթագնում՝  իր ապագայի հնարավորության հեռանկարը:
Միթե հնարավոր չէ հակառակը՝  այս պայքարը համախոհության դաշտ տանելու ու երկրում հանրային վստահության ու համոզումի մթնոլորտ ստեղծելու …

-Իսկ մտավախություն չունեք, որ իշխանությունները, որը կտրուկ գործողությունների  չի դիմում, հաշվի առնելով գուցե նաև Ձեր այս նշած հանգամանքները, կարող է ինչ-որ պահի վերահսկողությունը կորցնել, քանի որ  այս իրավիճակում անշուշտ կհայտնվեն ուժեր ու անձինք, որոնք գործընթացը կցանկանան ուղղորդել այլ տեղ:

-Միշտ իշխանության պատասխանատվության նժարն ավելի մեծ է. մի կողմից նա պետք է խնայի իր հասարակությանը և հասկանա, որ եթե կա հանրային այսպիսի մեծ հնչեղություն ունեցող խնդիր, իսկ սոցիալական, բարոյական ու տնտեսական ճգնաժամը ակնբախ է, ապա  պետք է լուծման ընդունելի եղանակներ գտնել: Իշխանությունը պետք է սնի այս հանրության երազանքն ու սպասումը, ոչ թե ուժով ու զոռբայությամբ ճնշի. լավ, ջրեցինք գնացին կամ մի քանիսին էլ ծեծեցին, հետո՞: Սա լուծում չէ: Հանրությանը հասկանալ ու սիրել է պետք: Խոհեմ չի ժողովրդի ու իշխանության միջև անգամ հոգեբանական բարիկադը, ուր մնաց իրականը….

-Եթե լինեիք ցուցարարների տեղը՝ Բաղրամյանում, Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ինչպե՞ս կվարվեիք:

-Բոլորն այնքան վախեցած են՝ չարդարացված հույսերից, չիրականացված ճանապարհային քարտեզներից, չգործող Սահմանադրությունից ու օրենսդրությունից, որ չեն հավատում խոստումներին: Բոլորը բոլորին պիտակավորում են, փչացնում, ատում և հենց սա է փսորված հասարակության մոդելը, որտեղ ոչ մի ինստիտուտ չի աշխատում ոչ մեկը ոչ մեկին չի հավատում: Իսկ սա առիթ է հանրային համախոհության մեխանիզմներ մշակելու համար, եկեք ճանապարհային քարտեզ մշակենք, քայլերի ժամանակացույց, ի վերջո  Մոսկվայից դարձյալ գնդակը գցեցին Հայաստանի դաշտ՝ արձանագրելով, որ դա Հայաստանի ներքին կարգավորման բացթողումների խնդիր է:
Հայաստանում բոլորը վախենում են առաջարկություններ անելուց, բոլորի համար որոշող կայացնողը Բաղրամյան 26-ն է…. Մենք մեզ ինքներս չենք հավատում, միջազգային կազմակերպությունից աուդիտ ենք պահանջում, բայց մենք ինքներս ի՞նչ ենք արել մեր լիազորությունների սահմաններում:

-Վերջին օրերին կարծիք հնչեց, որ այս իրադարձությունների ֆոնին Ազատության հրապարակը առաջին անգամ դավաճանների հավաքատեղի պիտակավորվեց…

-Ես միշտ խուսափել եմ որևէ տեսակի պիտակավորումներից։ Կարծես բոլորը դավաճանված լինելու զգացում ունեն։  Գուցե, այս պատճառով են հեշտ բաժանվում  հայրենիքից՝ գիտենք, թե ով է լինելու հաջորդ քաաղքապետը, ով է փոխարինելու դատախազին, հայրերի ու որդիների մի փակ համակարգ է ստեղծվել։ Թթվածինն է պակասել Հայաստանում, երազանքից ենք զրկվում: Կամ լրտեսներ են փնտրում, այլ երկրների հետք.  ամոթ է, խնդիրները լուծեք, ոչ թե մշտական թեզը առաջ քաշեք՝ բոլորը մեղավոր են, բացի մեզանից: Ի վերջո, կրկնում եմ, անփորձ երիտասարդությունն է այսօր փողոցի առաջին գծում,  տեր պիտի կանգնել նրանց:  Իսկ խելամիտ պետությունը չի թողնի, որ քաղաքական ինստիտուտները արժեզրկվեն ու հասարակությունը լուծումները  փողոցում որոնի:
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել Այսօր, 22:30 Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգել Այսօր, 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան Այսօր, 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին Այսօր, 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սևբերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան Այսօր, 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է Այսօր, 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն Այսօր, 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան Այսօր, 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) Այսօր, 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով Այսօր, 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել Այսօր, 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ Այսօր, 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից Այսօր, 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը Այսօր, 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» Այսօր, 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ Այսօր, 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ Այսօր, 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին Այսօր, 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները Այսօր, 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից Այսօր, 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի Այսօր, 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին Այսօր, 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում Այսօր, 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Այսօր, 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Այսօր, 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին Այսօր, 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ Այսօր, 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ Այսօր, 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ Այսօր, 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Այսօր, 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը

Տվյալ բաժնի վերջին նյութերը