02/07/2015 17:00
Էդգար Գևորգյանը` ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար
ՀՀ քաղաքաշինության նախարարությունն աշխատակազմի նոր ղեկավար ունի: Այսօր ՀՀ կառավարությունը հաստատեց այդ պաշտոնում Էդգար Գևորգյանի առաջադրումը, նա մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը:
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց նախարարության նոր պաշտոնյային և վստահություն հայտնեց, որ ունենալով ոլորոտւմ մեծ փորձ, կկարողանա լուծել առաջադրված խնդիրները: