22/07/2015 19:59
Նախագահը ներկա է գտնվել Նոր Հաճնում Ս. Ամենափրկիչ եկեղեցու օծմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Նոր Հաճըն քաղաքի նորակառույց Ս. Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից:
Եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել է 2011թ.-ին, կառուցվել է պրն. Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ: Նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը: