23/07/2015 13:25
Կարեն Ճշմարիտյանը հայ-իրանական հարաբերությունները բավականին հեռանկարային է համարում
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Իրանի հետ «վեցյակի» համաձայնագրին և Հայաստանի ակնկալիքներին՝ նշեց, որ ընդհանուր առմամբ, որքան Իրանի հետ հարաբերությունները ջերմանան, այնքան այդ հարաբերությունները կարգավորված կլինեն, իսկ դա արդեն Հայաստանի համար դրական է:
Նրա խոսքով՝ հայ-իրանական համագործակցությունը կարող է լինել բոլոր ոլորտներում՝ առանց բացառության: «80 միլիոնանոց շուկա է, և 37 տարի է էմբարգոյի տակ են, ընդհանուր առմամբ՝ իրենց տնտեսությունն էլ լուրջ պոտենցիալ ունի, և դրա օգտագործումը մեր երկկողմ համագործակցության մեջ շատ կարևոր է, ինչն Հայաստանի համար հեռանկարային է»,- ասաց նախարարը: