01/08/2015 11:03
«Ալյանսը» օգոստոսի 29-ին համագումար կգումարի
ՀՀ արդարադատության նախարարության կողմից պետական գրանցումը մերժելու պատճառով «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը սկսել է կոնֆերանսների շարք, կրկնակի համագումար հրավիրելու նպատակով: Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից:
Առաջին կոնֆերանսը մեկնարկել է կուսակցության Գյումրու տարածքային գրասենյակում: Հաջորդիվ ` արդեն բացված մյուս կառույցներում:
«Ալյանսի» համագումարը տեղի կունենա օգոստոսի 29-ին, որի ժամանակ նաև կհստակեցվի կուսակցության գործողությունների պլանը և քարոզչական ծրագիրը սահմանադրական փոփոխությունների հարցի վերաբերյալ: