03/08/2015 16:39
«Ոչ թալանին». Մեր նախաձեռնությունը շարունակում է պահանջել չեղարկել սակագնի թանկացման որոշումը
«Ոչ թալանին» նախաձեռնությունից ոչ ոք չի առանձնացել, ուղղակի կան մարդիկ, ովքեր դուրս են եկել մեր խմբից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախաձեռնության համակարգողներից Սոֆյա Հովսեփյանը:
«Մեր նախաձեռնությունը շարունակում է իր գործունեությունն ու պահանջն էլ մնում է նույնը՝ չեղարկել սակագնի թանկացման որոշումը»,- ասաց նախաձեռնության անդամը:
Բանախոսների խոսքով՝ շուտով կգործարկվի «Ոչ թալանին» կայքը, որի միջոցով գործողություններն ավելի լավ կհամակարգվեն:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, նախաձեռնության անդամ Ռիմա Սարգսյանն անդրադարձավ ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտին՝ նշելով, որ դրանով զբաղվող կազմակերպությունները պետք է աշխատեն բաց.
«Չպիտի արվի որևէ քայլ, որն անվստահություն կներշնչի»: