03/08/2015 13:06
Դերասան Անդրեյ Գայդուլյանի առողջական վիճակն ավելի ծանր է, քան՝ նախապես ախտորոշվել էր
Հայտնի դերասան Անդրեյ Գայդուլյանի հերթական բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ նրա առողջական վիճակը նախապես ախտորոշվածից ավելի ծանր է: Այս մասին գրում է Lifnews.ru-ն:
Բժիշկներն այսօր դերասանի մոտ ախտորոշում են օնկոլոգիական հիվանդության արդեն երրորդ աստիճանը: Նրա քաղցկեղը տարածվել է նաև թոքերի վրա: Ուռուցքի չափը հասել է 12-15 սմ-ի և դժվարեցնում է թոքերի աշխատանքը:
Բուժհաստատությունում պնդում են, որ Գայդուլյանը բուժվելու բոլոր շանսերն ունի, քանի որ երիտասարդ է, սակայն չեն բացառում նաև հիվանդության անհաջող ընթացքը: