04/08/2015 14:00
Արամ Սարգսյան. Չի կարելի 20 տարվա մեջ երեք անգամ Սահմանադրություն փոխել
Եթե ես իմանամ, որ սահմանադրական այս փոփոխությունները ուղղակի չեն մնալու թղթի վրա՝ կասեմ այո, գնանք այդ ճանապարհով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ նշելով, որ առհասարակ սահմանադրական փոփոխություններին դեմ չէ:
«Խորհրդարանական համակարգին ի սկզբանե մենք դեմ չենք, բայց եթե կաշառքն ու կեղծիքը լինելու են այս համակարգում՝ ի՞նչ տարբերություն, խորհրդարանակա՞ն է, թե՞ նախագահական»,- ասաց Արամ Սարգսյանը:
Նրա կարծիքով՝ Սահմանադրության հետ որևէ լուրջ բան կապել պետք չէ:
« 20 տարվա մեջ երեք անգամ Սահմանադրություն են փոխում՝ դա չի կարելի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է քաղաքական կամք:
«Եթե Սերժ Սարգսյանը կարողանա ցուցաբերել այդ քաղաքական կամքը, կարող է երկիրը հանել ստեղծված իրավիճակից և կարիք չի լինի փոխել Սահմանադրությունը»,- ամփոփեց Դեմկուսի նախագահը: