19/08/2015 20:10
Բաքվում ի պաշտպանություն Խադիջա Իսմայիլովայի բողոքի ակցիա է անցկացվել
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի շենքի մոտ այսօր մի խումբ լրագրողներ և ակտիվիստներ բողոքի ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովայի։
Contact.az-ի փոխանցմամբ՝ դատարանի մոտ ցուցարարները բազմագույն փուչիկներ են պարզել, ինչպես նաև լրագրողի լուսանկարները և հանդես եկել «Ազատություն Խադիջային» կարգախոսով:
Նշվում է, որ Խադիջա Իսմայիլովայի դատական հերթական նիստը նշանակված է այսօր, որտեղ նախատեսվում է նաև դատախազի ելույթը:
Ակցիան տևել է մի քանի րոպե, որին ոստիկանները չեն կարողացել միջամտել: