20/08/2015 13:13
Air Armenia-ի տնօրենը ցուցմունք է տվել
«Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51%-ի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանը ցուցմունք է տվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց «Էյր Արմենիայի» տնօրեն Արսեն Ավետիսյանի հարազատներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:
Նա ասաց, որ Ա. Ավետիսյանը շուտով հայտարարություն կտարածի, որից հետո ամեն ինչ ավելի պարզ կլինի:
Նշենք, որ Ա. Ավետիսյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը կայուն է, հայտնի չէ, թե նա երբ դուրս կգրվի:
Հիշեցնենք, որ տարբեր տեղեկությունների համաձայն՝ Ա. Ավետիսյանը հրավիրվել է հանդիպման ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիա և հանդիպման ժամանակ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները ծեծի են ենթարկել Արսեն Ավետիսյանին, վեճը եղել է գումարի պատճառով: