21/08/2015 14:44
Ա. Մանուկյան. ՀԱԿ-ը սահմանադրական փոփոխությունների հարցով որևէ քննարկման չի մասնակցի
Նախագահական ընտրություններում երկու անգամյա սահմանափակումը վերացնելու միակ կարճ ճանապարհը սահմանադրական փոփոխություններն են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
Պատգամավորը ասաց, որ ՀԱԿ-ը սահմանադրական փոփոխությունների հարցով որևէ բովանդակային քննարկումների մեջ չի պատրաստվում մտնել, իրենք պատրաստվում են ձևավորել «Ոչի» շարժում և մարզերում ու գյուղերում շրջելով բացատրել, որ ներկայացված փաստաթուղթը հակասահմանադրական է։
«Բոլոր նրանք, ովքեր կողմ են սահմանադրական փոփոխություններին կամ չեզոք են, ուղղակի գործող իշխանությունների կողմնակցիներն են, իսկ Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին»,-ասաց նա: