21/08/2015 17:43
Բլից. Վ. Բաբայան. Սովոր եմ պատասխանել ռեալ, կոնկրետ հասցեատերերին
Aysor.am-ի հարցին պատասխանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:
-Պարոն Բաբայան, այսօր կայքերից մեկը մի վերլուծություն էր հրապարակել, որում կոնկրետ կուսակցություն չէր հիշատակվում, բայց ակնարկվում էր, ըստ էության, հենց «Բարգավաճ Հայաստանը», որը մինչ այս պահը սահմանադրական փոփոխությունների մասին իր դիրքորոշումը չի հայտնել: Նշյալ հոդվածագիրը հորդորում էր, ըստ էության հենց ԲՀԿ-ին, անհապաղ հստակեցնել իր «այո»-ն կամ «ոչ»-ը փոփոխությունների վերաբերյալ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Պատասխանեմ շատ կարճ. Ես, որպես քաղաքական գործիչ, սովոր եմ պատասխանել ռեալ, կոնկրետ հասցեատերերին և ոչ թե տարբեր կեղծանուններով պարբերաբար հանդես եկող խիստ հայտնի անձին: Այսքան բան: