Երևանում կկայանա «Սառույցի արքաները» շոուն՝ Եվգենի Պլյուշչենկոյի և Իրինա Սլուցկայայի հետ

24/08/2015 14:46

Երևանում կկայանա «Սառույցի արքաները» շոուն՝ Եվգենի Պլյուշչենկոյի և Իրինա Սլուցկայայի հետ


Երևանում նոյեմբերի 20-ին կկայանա «Սառույցի արքաները» փառահեղ սառցե շոուն, որի մանրամասները ներկայացնում է «SHOWSTAR» ընկերության տնօրեն Սոնա Թանանյանը:

- Սոնա, որտե՞ղ է կայանալու շոուն:

- Շոուն տեղի կունենա Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն կազմակերպել ենք մենք՝ Արմենիա հեռուստաընկերության հետ համատեղ: «Սառույցի արքաները» հռչակավոր գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի և նրա գործակալ Արի Զաքարյանի նոր ծրագիրն է: Մեր հանդիսատեսի դատին կհանձնենք շոու, որը սառցե շոուների աշխարհահռչակ պրոդյուսեր Արի Զաքարյանը ստեղծել է հենց հայ հանդիսականի համար: Նախապես չեմ բացի փակագծերը և չեմ հայտնի բոլոր գաղտնիքները: Կասեմ միայն, որ շոու-համերգին մասնակցելու են հանրահայտ սպորտսմեններ և երգիչները: Մասնակիցների հոյակապ խումբ է հավաքվելու:

- Հստակ կնշեք, ո՞վ:

- Գեղասահորդներ Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Թոմաշ Վերները, Գև Մանուկյանը, Վախթանգ Մուրվանիձեն, Սերգեյ Յակիմենկոն, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը և Այդաս Ռեկլիսը, Գեղասահքի բալետի խումբը՝ արդի տեխնոլոգիաների կիրառմամբ և այլոք:

Շոուին կմասնակցեն նաև հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանը, մեր սիրելի երգիչ և երգահան Հայկոն, երգիչ Վախթանգը: Իհարկե սա մասնակիցների ամբողջական ցանկը չէ, ավելի ուշ մենք կտեղեկացնենք այլ մասնակիցների մասին, ովքեր նույնպես օլիմպիական չեմպիոններ և աշխարհահռչակ գեղասահորդներ են: Դա կլինի վառ ու կենդանի, ջերմ և բարի շոու:

- Մոտավորապես ի՞նչ տևողություն կունենա շոուն և ի՞նչ կարժենան տոմսերը:

- Շոուն կտևի շուրջ 3 ժամ: Տոմսերի արժեքները տարբեր են՝ սկսած 6000 դրամից: Գները, Պլյուշչենկոյի տաղանդի երկրպագուների համար, կարծում եմ, տանելի են, իսկ նման այլ շոուների կամ համերգների համեմատ՝ միանգամայն ընդունելի:

- Իսկ ո՞ր երկրներում է շոուն հաջողություն ունեցել:

- Կարելի է ասել, բոլոր: Շրջագայել են ամբողջ Եվրոպայում և բոլոր երկրներում դա եղել է մեծագույն իրադարձություն: Մեր եվրոպական գրասենյակը գտնվում է Լեհաստանում, և մենք հետևել ենք միջոցառման ընթացքին:

Եվգենի Պլյուշչենկոյի "Kings on ice" («Արքաները սառույցի վրա») շոուն Վարշավայում հավաքել էր հազարավոր հանդիսականների, Ազգային մարզադաշտի տրիբունաներում բառացիորեն ազատ տեղ չկար: Օլիմպիական չեմպիոնը իր Վարշավայում շշմեցուցիչ հաջողություն ունեցավ:

Երկու տարի առաջ «Սառույցի արքաները» շոուն մեծ հաջողություն ունեցավ Ռումինիայում, Լեհաստանում, Իտալիայում և այլ շատ երկրներում: Ակնհայտ է, որ այն մեծ համբավ է վայելում՝ չնայած գեղասահքի ոլորտի այլ շոուների նկատմամբ հետաքրքրության կորստի մասին հնչող կարծիքներին:

Սոնա, պատմեք խնդրեմ ընդհանուր առմամբ շոուի, սցենարի, այլնի մասին:

-Այս շոուին բնորոշ է շատ փոփոխական կազմը, որում ընդգրկված են աշխարհահռչակ մի քանի գեղասահորդներ: Նրանցից մեկը Իրինա Սլուցկայան է: Հանրահայտ ռուս գեղասահորդուհի, ով 2002 թվականի օլիմպիական խաղերի արծաթե և 2006 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, աշխարհի կրկնակի չեմպիոն, գեղասահքի պատմության մեջ առաջին մենակատար - Եվրոպայի յոթակի չեմպիոն, գեղասահքի համաշխարհային Գրան-պրի շարքի եզրափակիչների՝ աշխարհում առաջին մենակատար-քառակի հաղթող, 1999 թվականի Ունիվերսիադայի փոխչեմպիոն:

Շոուի բացման արարողությունը բեմադրել է Արի Զաքարյանը, որի ընթացքում յուրաքանչյուր գեղասահորդ կողջունի հանդիսատեսին՝ կատարելով իր նշանավոր պարային հնարքը:

«Սառույցի արքաները», ավանդույթի համաձայն, բացում է շոուի գլխավոր աստղ Եվգենի Պլյուշչենկոն՝ իր դրամատիկ «Storm» կարճ ծրագրով: Նվագակցելու է Էդգար Հակոբյանը: Երաժշտության հեղինակը հույն տաղանդավոր ինքնուս ստեղնաշարահար, երգահան Յաննին է: Նրա երաժշտությունը դրամատիկ և հուզումնալի զգացողություններ է առաջացնում, ինչը իդեալական է Պլյուշչենկոյի համար, քանի որ նրա ներկայությունը սառցադաշտում վերին աստիճանի հզոր և լիցքավորող է:

Հանդես կգա Բրիան Ժուբերը: Վերջինիս ելույթը այդ երեկոյի փոքրիկ հայտնությունը կլինի: Ժուբերը միշտ հայտնի է եղել իր ուժեղ տեխնիկայով և կենսախնդությամբ, սակայն այդ երեկո նրա ելույթը տրված կլինի հույզերին և զգացմունքներին:

Ես չէի ցանկանա առավել մանրամասնել, քանի որ այդ ամենը հարկավոր է դիտել: Հավատացեք Հայաստանում նման շոու դեռ չի եղել: Այնպես որ, ես հորդորում եմ բոլորին փոքրիկ տոն կազմակերպել իրենց ընտանիքների և մտերիմների համար՝ հայտնվելով բարու, անկրկնելի ու անմոռանալի հույզերի մթնոլորտում:

Կավելացնեմ միայն, որ շոուն կեզրափակի Եվգենի Պլյուշչենկոն՝ նոր “El Tango de Roxanne” ազատ ոճի ծրագրով: Ելույթը դարձյալ կլինի լիցքավորող՝ փայլուն թռիչքներով, այդ թվում բարդագույն:

- Իսկ ո՞վ է որոշում մասնակիցների կազմը:

- Իհարկե պրոդյուսեր Արի Զաքարյանը: Իմ կարծիքով դա փայլուն կազմ է՝ նշանավոր և բազմազան, որում ընդգրկված են գերաստղեր:

- Սոնա, ես լսել եմ, որ Եվգենի Պլյուշչենկոյի երկրպագուները իրենց պատրաստակամությունն են հայտնել որպես վոլոնտյորներ օգնել շոուի կազմակերպչական հարցերում:

- Ցանկացած օգնություն ողջունելի է: Մեր առաքելությունն է մարդկանց ցուցադրել բարձր մակարդակի գեղասահք և ապահովել հոյակապ ներկայացում: Ես համարում եմ, որ ԱՊՀ-ում ամենահրաշալի գեղասահորդներն են: Օրինակ, Եվգենի Պլյուշչենկոն վիրահատությունից կարճ ժամանակ անց կատարեց 8 եռակի ակսել, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է նրա հրաշալիության և առնականության մասին: Մեծագույն պատիվ է նման հոյակապ մասնակիցներով շոուի կազմակերպիչ լինելը:

-Էլ ինչո՞վ կզարմացնեք հանդիսատեսին:

- «Սառույցի արքաները» սառցե շոուն արդեն իսկ փառահեղ է: Այն պետք է դիտի իրեն հարգող յուրաքանչյուր մարդ: Կասեմ ավելին, երեխաների և դեռահասների համար այս շոուն դիտելը ուղղակի պարտադիր է:

Կավելացնեմ միայն, որ մեծ անակնկալ է սպասվում: Մի փոքր համբերեք և կհամոզվեք:

 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:24 Ռուսաստանի 25 քաղաքներում Հաղթանակի օրվան նվիրված շքերթներ կանցկացվեն, կցուցադրվի 2,5 000 միավոր զինատեսակ ու զինտեխնիկա Այսօր, 21:09 Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կարող է կյանքին վտանգ ներկայացնել Այսօր, 20:54 Պաշարված գյուղում ո՞նց կլինենք․ Կիրանցի Այսօր, 20:44 Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շարունակում են մնալ գյուղում Այսօր, 20:32 «Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր» Այսօր, 20:20 Միրզոյանը Մալթայի արտգործնախարարին ներկայացրել է «խաղաղության» գործընթացի վերջին զարգացումները Այսօր, 20:08 «Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին Այսօր, 19:55 Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Այսօր, 19:40 Լրագրողի մասնագիտության մասին ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր կան թե՛ պետական համակարգում, թե´ հասարակությունում առհասարակ․ Թաթոյան Այսօր, 19:29 «Չընկրկել խոսքի ազատությանն ուղղված ճնշումների դեմ, անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու մամուլի իրական ազատության հաստատման համար»․ ՀԺՄ-ի ուղերձը՝ մամուլի ներկայացուցիչներին Այսօր, 19:19 «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ճանապարհին գտնվող ոստիկանները Բագրատ Սրբազանին չեն թողնում մտնել այլ ոստիկաններով շրջապատված Կիրանց․ Հեռախոսով է խոսել բնակիչների հետ (Տեսանյութ) Այսօր, 19:07 2024 թվականի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի մարդկային կորուստները գերազանցել են 111 000-ը․ Շոյգու Այսօր, 18:54 «Նման հայտարարություններ անողները նաև ուժ ու խիզախություն պետք է ունենան՝ պատասխանելու մեր հարցմանը»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների մասին Այսօր, 18:40 Սփյուռքի 12 ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը Այսօր, 18:27 «Վտանգավոր է»․ Կրեմլի արձագանքը՝ բրիտանական զենքով Ռուսաստանին հարվածելու մասին Քեմերոնի հայտարարությանը Այսօր, 18:15 Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել․ Factor.am Այսօր, 18:10 Կիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ) Այսօր, 18:00 Կիրանցի մոտ պայթյունների ձայներ են լսվելու, ՊՆ-ն է հայտարարել Այսօր, 17:50 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ Աբրահամյան Այսօր, 17:37 Մայիսի 1-ի գիշերը Երևանի հյուրանոցներից մեկի մոտ 35-ամյա տղամարդու են սպանել Այսօր, 17:24 Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը․ Բեգլարյան Այսօր, 17:11 Հայաստանի իշխանության գործողությունները հետագա կապիտուլյացիա են և հակասում են ՀՀ Սահմանադրությանը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Այսօր, 16:59 Հայաստանի քաղաքական իշխանությունները հետևողականորեն հաստատում են մեկ անձի ավտորիտար ռեժիմ, օր օրի շատանում է քաղբանտարկյալների թիվը․ Խորհրդարանական ընդդիմության հայտարարությունը Այսօր, 16:50 «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում Այսօր, 16:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները Այսօր, 16:33 Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով Այսօր, 16:30 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է. Տեսանյութ Այսօր, 16:15 Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում հեղափոխության փորձի մեջ Այսօր, 16:05 Վթար՝ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Այսօր, 15:59 «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր Այսօր, 15:50 Իրազեկման ակցիա ԵՄ գրասենյակի մոտ՝ ի պաշտպանություն Տավուշի, Արցախի, ռազմագերիների և քաղբանտարկյալների Այսօր, 15:42 Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար Այսօր, 15:32 Այսօր ընձառյուծի միջազգային օրն է, Հայաստանում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի Այսօր, 15:21 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ Այսօր, 15:17 Ադրբեջանցի 40 պաշտոնյայի նկատմամբ «Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման դիմում է ներկայացվել Այսօր, 14:59 Ակնհայտ էր՝ ստացել էին ուղիղ ցուցում, փորձում էին մեքենան պահպանվող հատուկ վայր տեղափոխել, չկարողացան․ Դանիելյան Այսօր, 14:57 44-օրյա պատերազմն ամենադաժան դասն էր. Աննա Վարդապետյան (Տեսանյութ) Այսօր, 14:33 «Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (Լուսանկարներ) Այսօր, 14:11 11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում երեխայի բռնության դեպքից (Տեսանյութ) Այսօր, 14:08 Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին․ մահվան հանգամանքների վերաբերյալ կասկածներ կան Այսօր, 13:57 ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան Այսօր, 13:39 Գնել Սանոսյանն Արմավիրի մարզում ծանոթացել է կատարվող աշխատանքին, զրուցել շինարարների հետ, լսել խնդիրները և տվել հանձնարարականներ Այսօր, 13:30 Ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերվում ԽՍՀՄ փլուզմանը և արդյո՞ք Մայիսի 9-ը մեզ համար կարևոր օր է. Հարցում Այսօր, 13:22 Ո՞ր դեպքում քաղաքացիները դուրս կգան փողոցային պայքարի՝ հանուն իշխանափոխության. GALLUP Այսօր, 13:20 Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ, եթե նույնիսկ երաշխավորեն անվտանգությունը. Հարցում Այսօր, 13:15 Տավուշում ու հանրապետության տարբեր հատվածներում արձանագրվել են ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր. ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 13:11 ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 13:00 Կարմիրբերետավորները նենց մի ուրախացել են, գրկում են իրար, աչքալուսանք են տալիս, իբր, երկիր են ազատագրել. ո՞նց եք ձեր երեխաների աչքերի մեջ նայելու (Տեսանյութ) Այսօր, 12:55 ԵՄ-ն Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի Այսօր, 12:34 Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Այսօր, 12:24 Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են փոխկապակցված լինեն ՀՀ-ի վրա պատրաստվելիք նոր հարձակմամբ․ Թյուրքագետ Այսօր, 12:22 «Հանգիստ, հավաքեք ձեզ». ՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց (Տեսանյութ) Այսօր, 12:19 ՀՀ տարբեր բնակավայրերում 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ Այսօր, 12:13 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Այսօր, 12:02 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Այսօր, 11:57 Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ Այսօր, 11:54 Բագրատ Սրբազանը Կիրանց է մեկնում. Փաստինֆո Այսօր, 11:50 Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Այսօր, 11:42 Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան (Տեսանյութ) Այսօր, 11:36 Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի Այսօր, 11:27 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները և անվտանգությունը. Հայտարարություն Այսօր, 11:21 Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում. Վարչապետի խոսնակ Այսօր, 11:18 Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցը Այսօր, 11:13 Հայկական հարսանիքի ավանդույթներով «7 օր, 7 գիշեր» ֆիլմը կներկայացվի հայաստանյան հանդիսատեսին Այսօր, 11:07 Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան Այսօր, 11:04 Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել՝ Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու համար Այսօր, 11:02 «Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում Այսօր, 11:00 Կիրանց գյուղի մուտքը շարունակում է փակ մնալ Այսօր, 10:57 Ես երկրի ամենադաժան ոստիկաններից եմ եղել, բայց քրեական հանցագործի դեմ․ Թամամյան Այսօր, 10:49 Գեղամ Նազարյանն առաջարկում է, որ Տավուշի մարզկենտրոնը լինի Կիրանցում (Տեսանյութ) Այսօր, 10:47 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս Այսօր, 10:43 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել Այսօր, 10:38 Երևանում, Արարատում, Կոտայքում և Սյունիքում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:37 Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները․ news.am Այսօր, 10:34 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 10:32 Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ Այսօր, 10:30 Մեկ հոգին որոշել է, որ ինքը, եթե շրջապատվի ոստիկանական զորքերով, ունի իրավունք որոշելու բոլորի ճակատագիրը Այսօր, 10:28 Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՄԻՊ Այսօր, 10:25 Այս ամենը վաղուց ներքաղաքականից վերածվել է ազգային-ազատագրական պայքարի, իսկ ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը Այսօր, 10:07 Ձեր երեխայի հաճախած դպրոցից քայլքով հեռացեք մոտ 150-160 մետր և պատկերացրեք «սահմանազատումից» հետո Կիրանցի նոր դպրոցի հեռավորությունը թշնամուց Այսօր, 09:54 «Հրապարակ»․ ՔՊ-ում որոշել են, որ գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու են ընդդիմության դատաստանի Այսօր, 09:51 «Հրապարակ»․ Կիրանցից դեպի Ոսկեպար, Բաղանիս տանող ճանապարհից արդեն երևում է Փաշինյանի բերած աղետը Այսօր, 09:49 «Հրապարակ»․ Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Այսօր, 09:46 «Ժողովուրդ»․ ՔՊ-ական պաշտոնյան աստղաբաշխական գումար է նվեր ստացել օտարերկրյա ընկերությունից Այսօր, 09:43 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 02/05/2024 23:01 Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերը 02/05/2024 22:50 Չեք պատկերացնի՝ այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Սուրենյան 02/05/2024 22:39 Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության․ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» (Տեսանյութ) 02/05/2024 22:26 Վաղը կներկայացնենք պայքարի հաջորդ քայլերը, մինչև վերջ գնալու ենք․ Գառնիկ Դանիելյան 02/05/2024 22:15 Լեո Նիկոլյանը 12 օր է՝ հացադուլի մեջ է, առողջական խնդիրներ ունի․ Հիվանդանոց չեն տեղափոխում, պարզաբանում չեն տալիս՝ ինչու են արգելել մուտք գործել Հայաստան 02/05/2024 21:48 Բորելը Աբդոլլահիանին հավաստիացրել է՝ ԵՄ-ն չի ցանկանում Իրանի հետ հարաբերությունները սրել 02/05/2024 21:29 Ով այսօր հոգևոր առաջնորդին բան է ասում, ծառայում է նեռին՝ ստին, մանիպուլյացիային, խաբեությանը․ Զոհրաբ Բեկ Գասպարենց (Տեսանյութ) 02/05/2024 21:13 Ինչպես է արտահայտվում փսիխոզը 02/05/2024 21:00 Երևանի կենտրոնում բախվել են «Zhongtong» և «MAN» մակնիշի ուղևորատար ավտոբուսները․ Վիրավոր քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել 02/05/2024 20:48 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի նախաձեռնումը․ Կգնանք դրան, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար 02/05/2024 20:33 Վահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ» 02/05/2024 20:15 «Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց 02/05/2024 20:03 Աշխատում ենք արտակարգ ռեժիմով 02/05/2024 19:51 Նոր բնակավայր է անցել ռուսական կողմի վերահսկողության տակ 02/05/2024 19:37 Մինչև Երևան դառնալու ենք թիրախ՝ թշնամու համար․ Ակցիա՝ Գյումրիում

Տվյալ բաժնի վերջին նյութերը