25/08/2015 10:20
Վենետիկի հանձնաժողով. Ձեր ընտրությունն է` ընդունել կամ չընդունել այս Սահմանադրությունը
Քիչ առաջ Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետում մեկնարկեց Վենետիկի հանձնաժողովի անդամների և Ազագյին ժողովի խմբակցությունների ու արտախորհրդարանական ուժերի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը` նվիրված սահմանադրական բարեփոխումներին:
Իր խոսքում Վենետիկի հանձնաժողովի անդամներից մեկը նշեց, որ Սահմանադրության փոփոխության գործընթացում այսօր հասել ենք մի փուլի, երբ քննարկվել են նախնական տարբերակներն ու նախագծերը, խոսել են կոնկրետ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են հայկական կողմի հետ հանձնաժողովի նախնական տեսակետը.
«Այս աշխատանքը կրում է խորհրդատվական բնույթ, քանի որ սա առաջին հերթին ձեր ընտրությունն է` ընդունել կամ չընդունել այս Սահմանադրությունը»:
Նշենք, որ քննարկմանը մասնակցում են բոլոր խմբակցությունները` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», այդ թվում և ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը: