26/08/2015 09:07
Վալերի Պերմյակովի դասալքության մասով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
Ավետիսյանների ընտանիքի սպանության և Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքը զենքով ապօրինի լքած Վալերի Պերմյակովի դասալքության մասով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, և նա այժմ պահվում է ռուսական ռազմաբազայում:
Նշենք, որ վճռով սահմանված չէ, թե որտեղ պետք է կրի իր պատիժը Պերմյակովը, մինչև սկսվի հայկական կողմի դատավարությունը այս առնչությամբ «Ժամանակի» հարցին Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբաններ Լուսինե Սահակյանը ու Երվանդ Վարոսյանը պատասխանել են, որ ոչնչից տեղյակ չեն: Այս մասով ռուսական կողմը իրենց որևէ հարցում տեղյակ չի պահել: Դեռ հայտնի չէ նաև ժամկետը, թե երբ է Պերմյակովը հանձնվելու հայկական կողմին: