04/09/2015 09:41
7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում. Այն զգացվել է նաև Երևանում և Արցախում
Ադրբեջանում 5,2-5,3 մագնիտուդով երկրաշարժ թ տեղի ունեցել, որը զգացվել է նաև Երևանում և Արցախում
ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկանում ենք, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ադրբեջանի Շեքի քաղաքը: Այստեղ երկրաշարժը զգացվել է 7-8 բալ ուժգնությամբ:
Արցախում երկրաշարժի ուժգնությունը նախնական տվյալներով կազմել է 4 բալ, Երևանում՝ 3 բալ:
Վնասների ու ավերածությունների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: