02/10/2015 09:06
Մուկուչյան. Սահմանադրական հանրաքվեի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են
«Հրապարակը» զրուցել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ։ Հարցին՝ արդեն լծվե՞լ եք հանրաքվեի իրականացմանը, Մուկուչյանը պատասխանել է. «Ինչ վերաբերում է հանրաքվեի նախապատրաստական խնդիրներին, էդ աշխատանքներն արված, ավարտված են։ Ինչ վերաբերում է կոնկրետ հանրաքվեին, երբ օրը կնշանակվի, այդ օրվանից կսկսենք աշխատանքները»։
Չգիտե՞ք, երբ է այդ օրը՝ դեկտեմբերիր 6-ին։ Իսկ կարո՞ղ է վախենում եք, որ որոշակի քաղաքական զարգացումներից, սահմանային իրավիճակից կախված ՝ չանցկացվի հանրաքվե, այդ պատճառով։ «Ձեր հարցը ճիշտ հասցեով չեք հղում»։
Որպես բազմահմուտ, տարիների փորձառություն ունեցող ԿԸՀ նախագահ, ի՞նչ եք կարծում, դրական պատասխան կլինի՞ հանրաքվեին, «լավ կհաշվե՞ն» ընտրական հանձնաժողովներում և ԿԸՀ-ում, թե «ոչ» կասվի։ «Ինչպիսին կլինի ժողովրդի կամքը, պարզ կլինի միայն հանրաքվեի օրը»։
Անհատ Մուկուչյանն ինչպե՞ս է քվեարկելու։ «Անհատ Մուկուչյանի քվեարկությունն անձի գաղտնիք է, հետևաբար, ինչպես կքվեարկի, կիմանա միայն անհատ Մուկուչյանը»։