03/10/2015 13:08
Բորդյուժա. ՀԱՊԿ խաղաղապահները պետք է պատրաստ լինեն աշխարհի «թեժ կետերում» ռազմական գործողությունների
ՀԱՊԿ կոլեկտիվ խաղաղապահ ուժերը պետք է պատրաստ լինեն հնարավոր խաղաղարար օպերացիաներին աշխարհի «թեժ կետերում»: Այս մասին «Բաղրամյան» զորավարժարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Իրավիճակն այսօր սրվել է բոլոր ուղղություններով: Աշխարհի բոլոր «թեժ կետերում», որոնք գոյություն ունեն, այսօր ակնհայտ երևում է, որ հարկավոր է կիրառել խաղաղապահ ուժեր: Այդ իսկ պատճառով կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կողմից պրակտիկ ռազմական գործողությունների մշակումը նախապատրաստում է հնարավոր օպերացիաների»,- ասաց Ն.Բորդյուժան՝ միևնույն ժամանակ ավելացնելով, թե չի կարծում, որ դրանք կլինեն, բայց անհրաժեշտ է միշտ պատրաստ լինել խաղաղապահ ուժերի կիրառմանը: