06/10/2015 09:09
Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին ևս ազատ արձակվեց
«Հայկական ժամանակի» տեղեկություններով, Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրյալ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի՝ Արագած Ղևոնդյանի որդին՝ Դերենիկ Ղևոնդյանը երեկ ազատ է արձակվել։
«Նույն այդ տեղեկություններով, սույն գործով քննիչը երեկ միջնորդություն է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Դերենիկ Ղևոնդյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ։ Պաշտպանական կողմը, սակայն, միջնորդել է Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինել գրավով, ինչն էլ դատարանը բավարարել է»,- գրել է թերթը: