21/11/2015 12:22
ՀՀԿ պատգամավոր. Գործող համակարգը թույլ չի տալիս անցնցում իշխանափոխություն
Սահմանադրական բարեփոխումների առաջարկվող նախագիծը երկիրը չի տանում կուսակցապետության, իսկ գործող համակարգը թույլ չի տալիս անցնցում իշխանափոխություն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«Առաջարկվող փոփոխությունների նախագիծն ավելի ժողովրդավար է և ընդդիմությանն ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:
Գ. Մինասյանի խոսքով՝ առաջարկվող սահմանադրությունը մեխանիզմների առկայության տեսանկյունից շատ ավելի հավասարակշված է, քան՝ գործող Սահմանադրությունը:
Եզրափակելով խոսքը՝ ՀՀԿ պատգամավորն ասաց, որ ըստ էության,իրենք առաջին անգամ սահմանադրական մակարդակով խոսում են հայրենադարձության մասին, ինչը չափազանց կարևոր հանգամանք է:
«Ես կուզենայի ավելի շեշտադրված լիներ այս դրույթը»,- ասաց Գ. Մինասյանը: