21/11/2015 10:59
Բելգիայի մայրաքաղաքում ահաբեկչության սպառնալիքի առավելագույն մակարդակ է հայտարարվել
Բելգիայի իշխանությունները հայտարարել են երկրի մայրաքաղաք Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Դա նշանակում է, որ ահաբեկչական վտանգը քաղաքի տարածքում հասել է մաքսիմալ բարձր մակարդակի:
Աղբյուրը գրում է, որ հնարավոր է՝ նման որոշում է կայացվել՝ կապված այն բանի հետ, որ երկրում հայտնաբերվել են մարդիկ, որ կապ ունեն նոյեմբերի 13-ին Ֆարիզում կատարված ահաբեկչությունների հետ: