24/11/2015 16:44
Էդուարդ Շարմազանովը կհանդիպի Սերգեյ Նարիշկինին
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 24-28-ն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և 8-րդ լիագումար նիստերի աշխատանքներին:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ-ից, Է.Շարմազանովտ նոյեմբերի 25-ին ՀԱՊԿ միջոցառումների շրջանակում կմասնակցի«Միջխորհրդարանական համագործակցության առաջնային ուղղությունները ՀԱՊԿ ձևաչափում՝ ուղղված ներկա փուլում հավաքական և միջազգային անվտանգության ամրապնդմանը» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:
Հաջորդ օրը՝ նոյեմբերի 26-ին Էդուարդ Շարմազանովը կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և 8-րդ լիագումար նիստերի աշխատանքներին: ԱԺ փոխնախագահը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին հանդես կգա ելույթով՝«Հայաստանի Հանրապետության առաջնայնությունները ՀԱՊԿ նախագահությունում» թեմայով:
Նույն օրը նախատեսվում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և ՌԴ ԴԺ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հանդիպումը Տավրիդյան պալատում:
ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Է. Շարմազանովը նոյեմբերի 27-ին կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ 43-րդ լիագումար նիստի աշխատանքներին: