24/11/2015 18:00
Ժոզե Մոուրինյու. Ես բավականություն չեմ ստանում ուրիշների պարտություններից
«Eurosport.ru»-ի հաղորդմամբ, Չեմպիոնների լիգայի Թել-Ավիվի «Մաքաբիի» դեմ խաղից առաջ ավանդական մամուլի ասուլիս է տվել «Չելսիի» պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուն:
Նրան տրված հարցերից մեկը վերաբերում էր «Ռեալի» պարտությանը «Էլ Կլասիկոյում»:
«Եթե ես կխոսեմ «Ռեալի» մասին,ապա միայն այն դեպքում, երբ նրանք հաղթեն: Ես հաճույք չեմ ստանում ուրիշների պարտություններից:
Ինձ հաճույք են պատճառում իմ թիմի հաղթանակները: Այդ պատճառով էլ ես վերջին 4-5 ամիսներին շատ քիչ եմ ուրախանում:
Մենք շատ ենք տխրում այս ժամանակահատվածում կրած անհաջողությունների պատճառով: Մեզ պետք է ձգտել դրական արդյունքների, որ լինենք երջանիկ ու հպարտանանք մեզնով»,- ասել է պորտուգալացին: