Ես նրա մասին չեմ երազել ու նրան չեմ սպասել, բայց... Ինգրիտ Կոկչյանն՝ ընտանիքի, սիրած տղամարդու և երկարատև լռության մասին

24/11/2015 18:24

Ես նրա մասին չեմ երազել ու նրան չեմ սպասել, բայց... Ինգրիտ Կոկչյանն՝ ընտանիքի, սիրած տղամարդու և երկարատև լռության մասին


Թեև արդեն տևական ժամանակ է՝ հաղորդավարուհի Ինգրիտ Կոկչյանն էկրաններին չէ, սակայն շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Aysor.am-ի հետ բացառիկ հարցազրույցում հաղորդավարուհին անկեղծացել է ներկայիս հեռուստադադարի, նոր հետաքրքրությունների, հանուն անձնական կյանքի արված զոհաբերությունների, և իհարկե, ընտանիքի մասին: 

-Ինգրիտ, Ձեզ արդեն բավական ժամանակ է՝ չենք հանդիպում էկրաններին: Այդ լռությունն ինչո՞վ է պայմանավորված:

-Հիմա ես ուղղակի ապրում եմ առանց որևէ հրապարակային կյանքի ձգտող ամբիցիաների: Աշխատում եմ օրս ապրել մաքսիմալ հետաքրքիր, վերցնել աշխարհից այն, ինչ կարող եմ, փոխանցել իմ մտերիմներին: Մի խոսքով, այժմ հավաքում եմ տպավորություններ, գուցեև հետագայում բերեն որևէ ստեղծագործական արդյունքի, չգիտեմ:

-Չե՞ք կարոտում էկրանային կյանքը:

-Ոչ:

-Բայց այդ երկարատև լռությունը ռիսկային չէ՞, չե՞ք վախենում մոռացվելուց և ասպարեզից դուրս մնալուց:

- Լռությունն ընտրություն է, ժամանակավոր ընտրություն, քանի որ, իմ կարծիքով ավելի լավ է «լռել», քան առանց ասելիքի «խոսել» ու այստեղ-այնտեղ երևալ: Տարիքի հետ ես սկսեցի ավելի շատ հարգել այն ժամանակը, որն ինձ տրված է ու ծախսել այն բացառապես այնպիսի գործերի, նախագծերի վրա, որոնք և ինձ, և հեռուստադիտողին ինչ-որ բան կտան… Կտան զարգացում, կամ հետաքրքիր մարդկանց հետ շփման հնարավորություն, ինձ որևէ նոր բան կսովորեցնեն: Ինչ վերաբերում է մոռացվելուն, ապա կարծում եմ՝ այն մարդիկ, ում ես պետք եմ, այսպես թե այնպես,  կհիշեն իմ մասին: Կարճ ասած՝ սա շատ մտածված ու իմաստավորված լռություն է, որի համար ես ո՛չ փոշմանում եմ, ո՛չ էլ վախենում:

-Արդյոք նոր առաջարկներ չունեք, կամ, գուցե՝ ինքնատիպ մտահղացո՞ւմ՝ նոր կերպարով ներկայանալու:

-Իհարկե, առաջարկներ լինում են, բայց հեռուստատեսություն վերադառնալ ներկայում գործող շոու-բիզնեսի որակում՝ լինի դա դերասանուհու, թե հաղորդավարուհու կարգավիճակով՝ ես համաձայն չեմ: Իսկ մտահղացում ունեմ, սակայն ինձ որոշ ժամանակ է պետք այն կատարելագործելու համար: Այնպես որ առայժմ նախընտրում եմ լռել:

-Ի դեպ, այս ընթացքում ինչո՞վ եք զբաղվել, ի՞նչ գործունեություն եք ծավալել:

- Տարիներ շարունակ աշխատել եմ որպես գովազդների ռեժիսոր, եղել եմ տարբեր գովազդային նախագծերի տնօրեն, գրել եմ սցենարներ և այն պահին, երբ շատ հետաքրքիր, շահավետ գործնական առաջարկով պիտի մեկնեի արտերկիր, հանդիպեցի ՏՂԱՄԱՐԴՈՒ, սիրահարվեցի ու մնացի իմ երկրում… Որոշ ժամանակ չաշխատեցի, իսկ հետո ստեղծեցի իմը:

-Չէի՞ք ձանձրանում:

-Ոչ, ազատ ժամանակս անց էի կացնում նախորդ տարիների գերզբաղվածության պատճառով մի կողմ դրած գրքերի ընթերցանությամբ, նոր ֆիլմեր դիտելով, հետաքրքիր ցուցահանդեսների ու համերգների  հաճախելով ու ուղղակի վայելելով ինձ համար հաճելի մարդկանց հետ շփումը՝ հանգիստ ու առանց շտապելու: Բազմաթիվ նոր բաներ սովորեցի ու արդյունքում ձևավորվեց իմ նոր հոբբին՝ փայտե զարդեր պատրաստելու գաղափարը, որով էլ հիմա զվաղված եմ` ավելի լրջացնելով իմ հոբբին ու դարձնելով այն իմ ամենօրյա գործը: Ամեն օր նոր բաներ եմ սովորում, նոր նյութերի հետ ծանոթանում, նկարում, կարդում դեկորի ու էթնիկ զարդանախշերի մասին բազում գրքեր... Մի խոսքով, գտել եմ ինձ հետաքրքիր գործ, որը հաճույքով եմ անում:

-Ի՞նչ եք կարծում, այն կարո՞ղ է դառնալ Ձեր ապագա բիզնեսը:

-Այո, այդ գործընթացն արդեն սկսել է:

-Նշեցիք, որ հանդիպելով Ձեր տղամարդուն, մնացիք Հայաստանում. փաստորեն՝ հանուն անձնական կյանքի, երջանկության պատրաստ եք զոհաբերե՞լ Ձեր կարիերան:

-Ինձ համար միշտ առաջին տեղում է իմ ընտանիքը: Մերիլին Մոնրոն էլ ասում էր, որ կարիերան լավ բան է, բայց ցուրտ գիշերով քեզ չի տաքացնի… Միանգամայն համաձայն եմ (ժպտում է):

-Ինգրիտ, Ձեզ հանդիպել ենք նաև դերասանուհու կարգավիճակում՝ նկարահանվել եք սերիալում: Որպես «մեջի» մարդ, ի տարբերություն նախորդ տարիների, ինչպե՞ս եք գնահատում այսօր սերիալային դաշտը: Թեկուզ որպես հանդիսատես՝ հետևո՞ւմ եք վերջին շրջանի կինոարտադրությանը:

-Նախկինում միշտ հետևում էի թե՛ հայկական կինոներին, թե՛ սերիալներին: Ինձ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են դրանք զարգանում, ինչ թեմաներ են արծարծում, ինչպիսի կերպարներ են ներկայացնում… Բայց վերջին չորս տարում 5 րոպե անգամ չեմ դիտել հայկական հեռուստաալիք:

-Ինչո՞ւ, հենց այս 4 տարո՞ւմ հեռուստաարտադրանքի որակն այդքան վատացավ:

-Պարզապես հիմա չլինելով ոլորտում՝ կարող եմ ինձ թույլ տալ չանել այն, ինչ ինձ դուր չի գալիս: Ես հեռուստացույց առհասարակ չեմ միացնում, այն բուտաֆորիկ դեր ունի իմ տանը: Ես սիրում եմ ինքս ընտրել տեղեկատվական աղբյուրները, ֆիլմերը ՝ ի՞նչ լսել, կարդալ, նայել: Ֆիլտրում եմ արտաքին աշխարհի աղբը և թույլ չեմ տալիս, որ այն առանց զտման ներխուժի իմ կյանք: Հեռուստացույցը սպանում է ժամանակը, որն ինձ այդքան քիչ է տրված…

-Հավանաբար, այս հարցին բազմիցս եք պատասխանել, բայց շատերի համար փոքր-ինչ անհասկանալի է մնում, թե ի՞նչ պատճառով Աննա Կոկչյանը վերափոխվեց Ինգրիտի: Պարզապես նախընտրությո՞ւն էր, թե՞…

- Իսկ ինչո՞ւ են առհասարակ մարդիկ դա անում. Վուդի Ալլենը (Ալլեն Կոնիգսբերգ), Ջուդի Գարլենդը (Ֆրենսիս Գամմ), Բրունո Մարսը (Փիթեր Ջին Հերնանդես) կամ Ջուլիաննա Մուրը (Ջուլի Սմիթ) և այլն… Տարիքի հետ սկսում ես ինքդ քեզ հետ նորովի ծանոթանալ ու կամաց-կամաց հղկել քո կերպարը՝ գտնում քո մազերի ձևը, այն հագուստը, որն ամբողջությամբ բնորոշ է քեզ, քո խոսելու ձևը, բնորոշ ժեստերը, ծիծաղը և այլն: Նույն կերպ մի օր կարող ես հասկանալ, որ քո անունը  բացարձակապես չի խոսում այն կերպարի, այն մարդու հետ, որը դու դարձել ես: Բնականաբար, այդ դեպքում պետք է փոխել անունը, որպեսզի ներդաշնակության մեջ մնաս ինքդ քո հետ ու այն մարդու, որին այդքան տարիների աշխատանքից հետո ստացել ես քեզնից:

-Ինգրիտ, գեղեցիկ կանանց դեպքում, երբեմն, մասնագիտական հաջողությունները կապում են նրանց արտաքինի, հաճախ նաև նպաստավոր սիրային կապերի հետ: Ձեր փորձից, ձեռք բերված հաջողություններից ելնելով՝ կպնդե՞ք, թե՞ կհերքեք այս կարծրատիպը:

- Կարող եմ ասել, որ դա զուտ կնոջ ընտրության հարցն է: Ժամանակակից կինը կարող է իրեն թույլ տալ անել ամեն ինչ՝ օգտվել սեփական արտաքինից, սեքսուալությունից ու դրա միջոցով հասնել հաջողությունների: Կամ էլ ուղղակի լինել աշխատասեր ու յուրաքանչյուր գործին մոտենալ առանց որևէ կասկածի կամ վախի, ոտք մեկնել իրենց գործում ամենաուժեղ ու մրցունակ տղամարդկանց հետ:

-Ձեր դեպքում ո՞ր գործոնն է դեր խաղացել:

-Իմ դեպքում՝ իմ արտաքին տվյալները ինձ միայն խանգարել են աշխատանքում: Երբեք չեմ խառնել գործնականը այլ հարթությունների հետ և ինչ-որ մեկի սիրուհու կարգավիճակում մեկ րոպե անգամ չեմ գտնվել:

-Հայտնի մարդկանց անձնական կյանքը չի կարող վրիպել և անտարբեր թողնել երկրպագուներին. Ինչպես նկատեցի, Ձեր կողքին արդեն իսկ կա Ձեր երազած ու սպասած տղամարդը:

-Ամբողջ գաղտնիքը կայանում է նրանում, որ ես նրա մասին չեմ երազել ու նրան չեմ սպասել, բայց  մեր հանդիպման պահից մինչ այսօր՝ միասին ենք: Ես միշտ սիրում եմ առաջին հայացքից: Իսկ եթե չսիրեցի առաջին հայացքից, էլ հնարավոր չի ուշադրությունս գրավել: Այդպես էլ այս անգամ եղավ:

-Մտածո՞ւմ եք ամուսնության, հարաբերություններն օրինականացնելու մասին:

-Ինձ հետաքրքիր է, ինչո՞ւ, օրինակ, կարելի է նյարդայնանալ շենքի հին հարևանի «բա չես ամուսնանում» հարցից, բայց մտածել, որ կարելի է նույն բանը հարցնել անծանոթ կնոջը, ու նրան դա դուր կգա (ժպտում է)…

-Որպես, հաղորդավարուհի՝ Ձեզ արդեն ծանոթ ենք: Հենտաքրքիր է, ինչպիսի՞ն եք որպես մայր, չէ՞ որ 10-ամյա որդի ունեք: Խի՞ստ մայրիկ եք:

-Այո, ես խիստ մայրիկ եմ: Կարծում եմ, ծնողների գործած մեծագույն սխալներից է, երբ ծնողը երեխայի ներքին աշխարհի, հետաքրքրությունների ու զգացողությունների նկատմամբ անտարբեր լինելով՝ փոխարենը լավ կերակրում ու հագցնում է:

-Իսկ երբ ծնողը երեխայի հետ ընկե՞ր է լինում:

-Դա երկրորդ սխալն է: Երկու դեպքում էլ ծնողը կորցնում է իր դիրքերը, հեղինակությունը և ամենակարևորը՝ վստահությունը: Փոխարենը, ես մշակել եմ դաստիարակչական մի մոդել, որում յուրաքանչյուրս մեր դերում ենք: Ես շատ եմ զրուցում երեխայիս հետ, բացատրում նրան յուրաքանչյուր իրավիճակ, որում հայտվում ենք, բացահայտում մարդկանց կերպարներն՝ ում հետ առընչվում ենք: Սովորեցնում եմ նրան ամեն քայլափոխին, սովորեցնում՝ վերլուծել, լինել ազնիվ, լսել խղճի ձայնը, ճիշտ ընտրություն կատարել տարբեր իրավիճակներում, սիրել կյանքը, նկատել մանրուքներ, սիրել մարդկանց, ու ամենակարևորը՝ չվնասել մարդկանց: Նա վստահում է ինձ ու գիտի, որ իր կարծիքը ինձ համար շատ հետաքրքիր է:

-Իսկ կնոջ ո՞ր տեսակին եք պատկանում, ըստ Ձեզ:

-Կարծում եմ, վերլուծություններս ինձ չեն մոլորեցնում ու ես գտել եմ իմ տեսակի կնոջ լավագույն կերպարը. կատարյալ կինն անում է միայն այն, ինչ տղամարդն ուզում է, և այն՝ ինչը տղամարդու մտքով անգամ անցնել չէր կարող: Ամենն արվում է մայրական հոգատարության, կրքոտ սիրո, հարգանքի ու հավատարմության շրջանակներում: Ահա այս բանաձևն եմ կիրառում այսօր:

-Ինգրիտ, դուք միշտ շրջապատված եք եղել այնպիսի տղամարդկանց սիրով և ուշադրությամբ, ովքեր շատերի համար իդեալական տղամարդու կերպար են (Սոս Ջանիբեկյան, Արման Մարգարյան)… Հիմնականում, ի՞նչն է պատճառ դառնում, որ «բաց եք թողնում» նրանց: Ի դեպ, կնոջ և տղամարդու մեջ ընկերական հարաբերություններ կարո՞ղ են պահպանվել սիրավեպից հետո: 

- Բազմիցս նշել եմ, որ  որոշում եմ կայացրել չամուսնանալ. ես տղամարդուն բաց եմ թողնում հանդիպման պահից սկսած, ու երբեք չեմ ապրել չսիրված տղամարդու կողքին, դա ինձ համար կարևոր է: Իսկ ընկերություն անելը, միանշանակ, հնարավոր է… Գիտեք, ամեն ինչ շատ պարզ է, եթե մենք ուզեինք միասին լինել, ապա չէինք դադարի լինել: Ձեզ ուղիները տարբեր կողմ են տանում, ինչը ամենևին էլ չի նշանակում, որ դուք չեք կարող մարդկային, ընկերական հարաբերություններ պահպահել միմյանցից բաժանվելուց հետո: Ընդհակառակը, դա շատ հեշտ է, դուք արդեն իրար լավ ճանաչում եք, գիտեք բոլոր մանրուքները ու կարող եք, եթե ոչ լավ ընկերներ, ապա գոնե միմյանց պաշտպանը լինել՝ հարգելով այն ճանապարհը, որը միասին անցել եք: Ես հավատում եմ, որ հարաբերությունները պետք է ավարտվեն այնպես ինչպես սկսել են՝ սիրով ու հարգանքով:

-Մարդկային ո՞ր տեսակը կարող է Ձեզ գրավել և որ տեսակը՝ հիասթափեցնել:

- Չեմ սիրում իրենց խնայող մարդկանց:

-Խանդո՞տ եք բնավորությամբ:

-Խանդը համարում եմ մարդկային զգացողություններից ամենաստորը՝ նախանձից հետո, այն պարտվողների զգացողություն է: Խանդել, նշանակում է կասկածել կամ ինքդ քո, կամ՝ քո զուգընկերոջ, կամ ձեր հարաբերությունների որակի վրա: Բոլոր երեք դեպքերում էլ հարաբերությունները դառնում են անառողջ: Ես կողմ եմ բոլոր առումներով առողջ հարաբերություններին, իմ հարաբերություններում  կա համատեղ հարգանք, սեր ու վստահություն: Ինձ վիրավորում է իմ հանդեպ խանդը, ու ես երբեք խանդելու առիթ չեմ տալիս: Ինքս էլ խանդոտ չեմ, չեմ «խեղդում» կողքիս տղամարդուն ինձնով, ուղեղս էլ թույնով չեմ լցնում:

-Ինչպե՞ս կեզրափակեք մեր զրույցը:

-Ես ամենը համեմատում եմ մահվան հետ, ինչպես Կաստանեդան... Կյանքն ընկալում եմ որպես դաժան խաղ, որի կանոններին ծանոթ չեն մասնակիցները: Հետևաբար, պիտի մարդիկ միմյանց օգնեն՝ առանց հարցեր տալու, որ գոյատևեն: Կողմ եմ պարզ մարդկային հարաբերություններին: Մեծերի ասած՝ աշխարհ, մեռնել կա…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:14 Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան Այսօր, 17:57 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին Այսօր, 17:44 Մեր երկրում իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Արբազան կոչվեր․ Արմեն Աշոտյան Այսօր, 17:29 Գիտեմ՝ պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է․ ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել․ այն մարդկանց, որոնք մեզ զրպարտել են, պատասխանատվության ենթարկեք․ Բագրատ Սրբազան Այսօր, 17:15 «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ Ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Այսօր, 17:06 Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում Այսօր, 16:53 Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Այսօր, 16:42 Վերահաստատվել է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին Այսօր, 16:30 Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից Այսօր, 16:17 Հակառակորդի կամքն են կատարում․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասին Այսօր, 16:02 Պատրաստ եմ անդրադառնալ Պետրոսի ցանկացած հարցադրմանը՝ անգամ ՔԿՀ-ից, եթե նա ունենա բավարար կամք և խիզախություն՝ ինձ եթեր տրամադրելու և այն առանց մոնտաժի ցուցադրելու․ Արմեն Աշոտյան Այսօր, 15:46 Սրբազանն առաջարկեց՝ Կիրանց արվեստագետների խումբ գնա Այսօր, 15:41 Ավտովթար` Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Այսօր, 15:28 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին՝ դարձել է նույն դևը. Իշխան Գևորգյան Այսօր, 15:22 Հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից կասկածյալն անցակետի մոտ բռնվել է Այսօր, 15:13 Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը․ Լուսանկարներ Այսօր, 15:09 Ս.Թ.-ն նախնական համաձայնության գալով Մ.Ս.-ի հետ, Գյումրում հանդիպել է վերջինիս հետ և 2800 ԱՄՆ դոլարով գնել հրազեններ․ ՊՆ (Տեսանյութ) Այսօր, 15:00 Շատերի համար ընկալելի չի, թե էս արքեպիսկոպոսը փողոցներում ինչու է թրև գալիս, բայց ես այդ կոչումին ու ձայնին եմ ականջալուր եղել․ Սրբազան Այսօր, 14:36 Շարժումը հաջողության կհասնի, եթե նախկինում իշխած ուժերը քաղաքական իմաստով քաշվեն մի կողմ․ Խաժակյան (Տեսանյութ) Այսօր, 14:25 Ես չեմ տեսել այսքան կոնսենսուսային դրսևորում, որքան տեսա Սրբազանի հետ հանդիպմանը. Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 14:18 Նիկոլը թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց՝ Տավուշով Լոռի մտնելու․ Վրթանեսյան Այսօր, 13:57 Պարոն Ղալումյանն ասեց՝ դուք ցույց եք արել, Բաքուն տեսավ, որ ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել․ Կիրանցեցի Այսօր, 13:48 Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն է քննարկել Այսօր, 13:32 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ «Ազատություն» Այսօր, 13:28 «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով Այսօր, 13:16 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող Այսօր, 13:07 Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն Այսօր, 13:01 Փողոցի ճնշմամբ՝ անցումային ղեկավարի թեկնածու պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանցը՝ քաղաքական ուժերի կոնսենսուսի մասին Այսօր, 12:39 Կիրանցում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿ Այսօր, 12:33 Ճանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներին Այսօր, 12:23 Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչը հակադարձում է վարչապետի աշխատակազմին Այսօր, 12:15 Մարզպետն ու սահմանապահ զորքեը գնացել են Կիրանց՝ տրակտորով դելիմիտացիայի աշխատանքներ անելու, բայց գյուղացիները չեն թողել Այսօր, 12:09 Պետք է ձևավորվի քաղաքական նոր մշակույթ, այստեղից է կախված՝ կլինի հակադրման, մերժման, թե համագործակցության և հարատևման մշակույթ․ Պետրոսյան Այսօր, 11:50 Համարում ենք, որ այս փուլում Սրբազանը համախմբմանն ուղղված միակ հնարավորությունն է․ Առաքելյան Այսօր, 11:41 Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում գտնվող խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա, և ամեն ինչ պետք է լինի իրավական ճանապարհով․ Սրբազան Այսօր, 11:34 ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից․ ահազանգ Այսօր, 11:21 Կյանքի օրինաչափություն է՝ հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում․ Բագրատ Սրբազանը՝ նախկին նախագահների հետ հանդիպման մասին Այսօր, 11:10 Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին, Սահմանադրության արգելքը հաղթահարելի խոչընդոտ է․ Հարությունյան (Տեսանյութ) Այսօր, 10:50 Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումների հետևանքով Ադրբեջանն արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը․ Թյուրքագետ Այսօր, 10:46 Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի և Կատարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Այսօր, 10:40 Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին Այսօր, 10:27 Թալինի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից ու հայտնվել դաշտամիջյան մասում․ կա զոհ և տուժած Այսօր, 10:22 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իր առաջնահերթությունների հարցում․ Աբրահամյան Այսօր, 10:11 Բողոքի ակցիաներին մասնակցող «Ազատազէնի» ձերբակալված 5 անդամներն ազատ են արձակվել. Փաստաբան Այսօր, 10:09 «Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ Այսօր, 10:08 «Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների Այսօր, 10:05 «Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է՝ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է Այսօր, 10:03 «Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ Այսօր, 10:02 «Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել Այսօր, 10:01 «Փաստ». Ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը» ՆԳ փոխնախարար Արփի Սարգսյանն է ստանձնել Այսօր, 09:56 «Ժողովուրդ». «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին Այսօր, 09:54 «Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին Այսօր, 09:52 «Փաստ». Սրբազանը չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ Այսօր, 09:50 «Ժողովուրդ». ՊՆ-ն հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններո՞վ է «կաշառում» գնդապետներին Այսօր, 09:49 «Հրապարակ». Ինչ պահանջներ են ներկայացրել քաղաքական որոշ ուժեր Բագրատ Սրբազանին 17/05/2024 23:14 Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ է 17/05/2024 23:00 «Ես հրապարակավ զգուշացրել էի»․ Պուտինը հայտարարել է, որ ի պատասխան Ուկրաինայի կողմից Բելգորոդի գնդակոծման, Խարկովի ուղղությունը սանիտարական գոտու է վերածվելու 17/05/2024 22:46 ԵԽ-ն ընդունել է արհեստական ինտելեկտի կիրառումը կանոնակարգող համաձայնագիրը․ Այն չպետք է օգտագործվի ժողովրդավարական ինստիտուտները խարխլելու համար 17/05/2024 22:33 Փամբակ գետում տղամարդու դի է հայտնաբերվել 17/05/2024 22:21 Ժառանգական մաշկախտ. Ի՞նչ անել 17/05/2024 22:09 Ալմաթիում Բայրամովի հետ հանդիպման մանրամասները Միրզոյանը ներկայացրել է Գերմանիայի արտգործնախարարին 17/05/2024 21:58 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 18-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 17/05/2024 21:47 «Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ Սարգսյան («Հրապարակ») 17/05/2024 21:27 «Ով համբերեսցէ՝ իսպառ նա կեցցէ»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ ուրիշ տարբերակ չունենք՝ բացի հաղթանակը 17/05/2024 21:09 Մհե՛ր Գրիգորյան, ինչպե՞ս եք կարողանում գլուխը հանգիստ բարձին դնել․ Դարձել եք հակապետական այս ամբողջ գործընթացն իրականացնողը, հրաժարվե՛ք, Ձեր գլխին է ջարդվելու ամբողջը 17/05/2024 20:52 «Վահե Ղազարյան, ուշադիր լսեք․ մի՛ արեք․ Ուղիղ ասում եմ՝ հանցագործություն եք անում»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց ՆԳ նախարարին 17/05/2024 20:35 «Այնքան ուրախ եմ, որ իմ փոքր որդին ծածանում է եզդիական դրոշը՝ այս պայքարում ու հաղթանակում»․ Եզդի հանրային գործիչ Այսեր Իսայան 17/05/2024 20:21 Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Սամվել Վարդանյանը հետապնդվում են՝ իշխանություններին կոշտ քննադատելու համար․ Մելիքյան 17/05/2024 20:05 «Դուք մենակ չեք»․ Փաստաբանը՝ բերման ենթարկված քաղաքացիներին (Տեսանյութ) 17/05/2024 19:44 Ժողովրդի լայն շերտերի ընդվզումը իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ՝ արդարացված է․ Լևոն Զուրաբյան 17/05/2024 19:32 Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 17/05/2024 19:15 Սա սահմանազատում ու սահմանագծում չէ, մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան (Տեսանյութ) 17/05/2024 19:01 Չկա հաշտություն՝ առանց արդարության և արդարադատության․ Բագրատ Սրբազան 17/05/2024 18:52 Ժաննա Անդրեասյանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ է հանդիպել, «մշակութային համագործակցության» մասին են խոսել 17/05/2024 18:41 Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննություն է անցկացվել 17/05/2024 18:28 «Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի այս չկամեցած վիճակին»․ Բագրատ Սրբազանի խոսքին հոտնկայս ծափահարություններ հաջորդեցին 17/05/2024 18:13 Եղիշե Մոսեսյանը՝ ըմբշամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող 17/05/2024 17:58 Սյունիքի ճանապարհներով բեռնատարները դժվարությամբ են ընթանում․հերթական վթարն է տեղի ունեցել 17/05/2024 17:48 Պապիկյանը հետևել է զորավարժությունների ընթացքին 17/05/2024 17:35 Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի, ճշմարտության և արդարության գաղափարն է․ Բագրատ Սրբազան 17/05/2024 17:21 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից (Տեսանյութ) 17/05/2024 17:08 Ավտոերթ Արթիկում ևՄարալիկում՝ հաջակցություն Հանուն հայրենիքի շարժման (Տեսանյութ) 17/05/2024 16:59 ԵԽ նախարարների կոմիտեի ընդունած որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԱԳՆ խոսնակ 17/05/2024 16:46 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Սարգիս Խանդանյան 17/05/2024 16:37 Անահիտ Մանասյանը Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները 17/05/2024 16:25 Հանրային տրանսպորտում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորի մասնակցությամբ միջադեպի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 17/05/2024 16:20 Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը 17/05/2024 16:19 «Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր 17/05/2024 16:14 Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան 17/05/2024 16:08 Հրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը 17/05/2024 15:54 Շիրակում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը 17/05/2024 15:42 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ. Աբրահամյան 17/05/2024 15:31 Վերահաստատվել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա. Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են 17/05/2024 15:23 ՀՀ կառավարությունն Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության, նպատակն Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան 17/05/2024 15:12 Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են կամավորության սկզբունքով. ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ հեղինակությունը դիտավորյալ վնասելու գործելաոճից 17/05/2024 14:59 Թող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասին 17/05/2024 14:51 Հայտնի են դպրոցականների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլի հաղթողները 17/05/2024 14:39 Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն Թունյան 17/05/2024 14:33 Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները. ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Միրզոյան 17/05/2024 14:31 Հավատում եմ, որ բոլորն իրենց ամբիցիաները հետ կդնեն, կմիավորվեն ու մեր պետությունը կհանենք այս վիճակից. Դավիթ Ափոյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը