24/11/2015 20:24
Թայսոն Ֆյուրի. Ես Կլիչկոյից ապուշ կսարքեմ
«Sport-experss»-ի հաղորդմամբ, բրիտանացի Թայսոն Ֆյուրին համոզված է, որ հաղթելու է «WBA», «WBO» և «IBF» վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին:
«Չեմ թաքցնի իմ մարտավարությունը և կասեմ հետևյալը՝ ես կստիպեմ նրան երեխայի տեսք ունենալ և մարտը ինձ համար հեշտ կընթանա: Ես նրանից ապուշ կսարքեմ: Ես նրան 60 հազար հանդիսականների առաջ ձեռք կառնեմ, իսկ հետո նոկաուտի կենթարկեմ:
Հաղթել այս մարտը, գործելով միօրինակ, հնարավոր չի: Այդ պատճառով էլ ես անընդհատ ինչ-որ բան կփոխեմ, հակառակորդին թույլ չեմ տա հասկանալ ինձ: Մարտավարության մշտական փոփոխությունն ինձ հնարավորություն կտա հաղթել»,- ասել է բրիտանացի բռնցաքամարտիկը: