24/11/2015 22:32
Ռուսաստանի ՊՆ-ն դադարեցնում է «ռազմական շփումները» Թուրքիայի հետ
Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ դադարեցնում է ռազմական բնույթի կոնտակտները Թուրքիայի հետ: Այս մասին հաղորդում է Tass գործակալությունը:
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Սիրիայում ռազմական գծում չհամագործակցելուն:
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի կողմից խոցվել էր ռուսաստանյան Սու-24 ռազմական օդանավը: Այս կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Թուրքիայի հարվածը թիկունքից էր և Թուրքիան դիտել որպես ահաբեկիչների համախոհ: