27/11/2015 17:45
Նոր Նորքում վնասազերծված Արթուր Վարդանյանը կալանավորվեց
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցավոր խմբի կալանքի միջնորդությունների դռնփակ նիստը: Կասկածյալները դատարան են բերվել ձեռնաշղթաներով, դատարանում են նաև նրանց հարազատները:
Քիչ առաջ դատարանը բավարարեց խմբի անդամներից Ասյա Մկրտչյանի և Արթուր Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը կալանք կիրառելու միջնորդությունը: Ասյա Մկրտչյանը կալանավորվեց մինչև 2016թ. հունվարի 25-ը՝ տեղափոխվելով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:
Կալանավորվեց նաև խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը:
Խմբի մյուս անդամների դեպքով դեռևս դատական նիստը չի կայացել: ԱԱԾ-ն նրանց ևս կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել:
Նշենք, որ կասկածյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: