28/11/2015 14:38
Քաղաքագետը հորդորում է խուսափել ավելորդ շահարկումներից
Քաղաքագետ Լևոն Հովսեփյանը զգուշացնում է խուսափել ավելորդ շահարկումներից, որոնք առկա են այս օրերին ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման հետևանքով: Քաղաքագետը, մասնավորապես, գրել է իր Facebookում.
«Դավութօղլուի կողմից կառավարության ծրագրի ներկայացումը, որում ինչպես միշտ նաև արցախյան հիմնախնդրին վերաբերող շաբլոնային դրույթներ կան, նորություն չեն և որևէ արտառոց բան չկա: Փորձ է կատարվում շահարկել այն և կապել ռուս-թուրքական գործընթացների հետ, ինչն անընդունելի է»: