09/12/2015 19:10
Գյումրի-Երևան ճանապարհին «Օպել»-ը բախվել է «ՈւԱԶ»-ին. Վարորդը մահացել է
Այսօր ժամը 15.12-ին ՏԿԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 45-50-րդ կմ-ին՝ Մարալիկ քաղաքի «Ռուբլյովկա» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքը վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՈւԱԶ» և «Օպել» մակնիշների ավտոմեքենաներ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Մարալիկի ԲԿ, սակայն հոսպիտալացման ճանապարհին մահացել է: